Վրաստանը մնում է «կանաչ գոտում», և մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որպեսզի համաճարակային շրջանը անցնենք նվազագույն վնասներով․Արչիլ Թալակվաձե

Վրաստանը մնում է «կանաչ գոտում», և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի համաճարակը և համաճարակային շրջանը նվազագույն վնասով հաղթահարենք», -

այս մասին խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է բյուրոյի նիստում։
Նա նաև անդրադառձել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, որն անցկացվում է Վրաստանում։
«Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, երբ խորհրդի նիստը տեղի է ունենում ոչ
թե Իսպանիայում, այլ Իսպանիայից դուրս , և այս պարագայում Վրաստանն է նրան հյուրընկալող երկիրը: Մենք հպարտ ենք, որ մեր երկիրը վստահության այդքան բարձր մակարդակ ունի։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք գործարար և վստահության վրա հիմնված համագործակցություն ունենք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև այն փաստը, որ Վրաստանը, նույնիսկ համաշխարհային համաճարակի համատեքստում, ապացուցեց, որ մենք կարող ենք կառավարել սպառնալիքները և որ Վրաստանը անվտանգ երկիր է: Առաջին հերթին մեր նպատակը մեր քաղաքացիների առողջությունն, անվտանգությունն ու տնտեսության կայունացումն է, դրա վերականգնումը: Շիշտ հենց սրա համար էլ մեծ նշանակություն ունի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստի անցկացումը»,- ասել է Թալակվաձեն։

16/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google