IRI- ին հրապարակել է հարցման արդյունքները, համաձայն որի
՝ հարցվածների 74% -ը «ամենային հավանականությամբ» կմասնակցի 2020 թ.
խորհրդարանական ընտրություններին:
Մասնավորապես, այն հարցին, թե կմասնակցեն արդյոք 2020 թ.
խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 74% -ը նշել է, որ
«ամենայն հավանականությամբ», 16% -ը նշել է, որ «ավելի քիչ
հավանակաությամբ», իսկ 4% -ը նշել է, որ հավանաբար չի մասնակցի
ընտրություններին, 5%
-ը, ամենայն հավանականությամբ չի մասնակցի
ընտրություններին, մինչդեռ 2% -ը չգիտի կամ չունի հարցի պատասխան:
Հարցումն անց է կացվել Institute of Polling and Marketings կողմից
օգոստոսի 4-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցման ընթացքում,
ամբողջ Վրաստանի մաշտաբով, հարցազրույցի միջոցով հարցվել է 1500
քաղաքացի։ Հետազոտությունը ֆինանսավորվել է US Agency for
International Development-ի կողմից։
17/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան