Վերջին 24 ժամվա ընթացքում ՆԳՆ-ի տարբեր վարչությունների 13
աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել,- այս մասին
«Ինտերպրեսնյուս»-ին հայտնել
են ՆԳՆ-ից։
Գործակալության տվյալներով հաստատված 13 դեպքից 10-ը գրանցվել է
Աջարիայում։
« 2 դեպք հաստատվել է անվտանգության ոստիկանության վարչությունում, 3
դեպք հաստատվել է պարեկային ոստիկանության վարչության Բաթումիի գծային
ծառայությունում, 1 դեպք հաստատվել է Բաթումիի արտակարգ իրավիճակների
կառավարման ծառայությունում, 1 դեպք
հաստատվել է Աջարիայի ոստիկանական
բաժանմունքում, 1 դեպք էլ հաստատվել է Ներքին գործերի նախարարության
պարեկային ոստիկանության վարչության սահմանի կառավարման և համակարգման
գլխավոր բաժնի ծառայությունում, 2 դեպք էլ հաստատվել է Հատուկ
նշանակումների վարչության Աջարիայի բաժնում:
Կորոնավիրուսի 1 դեպք հաստատվել է ՆԳՆ-ի Թբիլիսիի արտակարգ
իրավիճակների կառավարման ծառայությունում, 1 դեպք հաստատվել է
Թբիլիսիի անվտանգության ոստիկանության պաշտպանության կազմակերպության
բաժնում։ Կորոնավիրուս է հաստատվել է Սամեգրելոյի Հատուկ
առաջադրանքների վարչության 2-րդ բաժնի աշխատակցի մոտ: Համապատասխան
ստորաբաժանումների բոլոր աշխատակիցները, որոնց հետ վարակակիրները
անմիջական կապ են ունեցել, վերցվել են թեստեր և գտնվում են
հսկողության տակ։ Շենքերը, որտեղ նրանք հերթապահում էին,
ամբողջությամբ ախտահանվել են:
Բոլոր տասներեք աշխատակիցները ստանում են համապատասխան բուժում: Նրանց
վիճակը կայուն է», - հայտնել են ՆԳՆ-ից։
21/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան