Վրաստանի վարչապետը սեպտեմբերի 29-30-ը պաշտոնական այցով կմեկնի
Բրյուսել:
Ինչպես «ԻնտերպրեսՆյուզին» տեղեկացրել են կառավարության վարչակազմից,
Գիորգի Գախարիան իր առաջին պաշտոնական այցը կկատարի Բրյուսել ՝ որպես
կառավարության ղեկավար: Բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացվի
Եվրահանձնաժողովում, Եվորպական խորհրդում, Եվրոխորհրդարանում և
ՆԱՏՕ-ում։
Ըստ նրանց ՝ սեպտեմբերի 29-ին Վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որից հետո կողմերը համատեղ մամուլի
ասուլիս կանցկացնեն:
Երկօրյա
այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրոպական
խորհրդի նախագահ Չարլզ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ
Մարգարիտա Սխինայի, Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի, ԵՄ
արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն
ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև ԵՄ հանձնակատարների և
եվրապատգամավորների հետ:
Վրացական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Դավիթ
Զալկալիանին և Կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա
Մեզվրիշվիլին:
28/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան