Զաուր Դարգալիի քաղաքապետի պաշտոնը դադարեցվել է: Այս մասին
տեղեկությունը հայտնի է դարձել այսօր ՝
սեպտեմբերի 30-ին, Սակրեբուլոյի նիստում: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին
հայտնել է Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն, քաղաքապետի
պաշտոնում հանդես կգա Զաուր Դարգալիի առաջին տեղակալ Զաուր
Տաբատաձեն։
«Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետը, հայտարարությամբ դիմել է
սակրեբուլոյին , լիազորությունների կասեցման հարցով։ Ինչպես գիտեք,
«Տեղական ինքնակառավարման մասին» Վրաստանի Օրգանական օրենքի
56-րդ
հոդվածի «վ» ենթակետի համաձայն, քաղաքապետի լիազորությունները
կասեցվում են նույնիսկ այն ժամանակ, երբ նա մասնակցում է նախագահական
կամ ներկայացուցչական ընտրություններին, և այժմ մենք ունենք դեպք, երբ
նա մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, և նրա
լիազորությունները կասեցվում են: Օրենսգրքի համաձայն, առաջին տեղակալը
կկատարի իր լիազորությունները »,- ասել է Նինո Բերիձեն։
Այսօրվա սակրեբուլոյի նիստում քննարկվել է ընդհանուր 3 հարց։
Քննարկված հարցերից մեկը, դա քաղաքացիներից մեկի վիրահատության համար
1000 լարիի չափով ֆինանսավորումն է եղել, իսկ վերջին հարցը վերաբերում
էր Սադախլոյում, Շահումյանում և Քութլիարիում ավարտված շտապ բժշկական
կենտրոններին, որոնք պետք է հանձնվեն Արտակարգ իրավիճակների և շտապ
օգնության կենտրոններ:
30/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան