Մառնեուլիում և Գարդաբանիում 14 մեծամասնական թեկնածու է գրանցվել

2020-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Մառնեուլի և Գարդաբանի շրջանների ընտրատարածքներում

մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 14 թեկնածու: Այս մասին հայտնում են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ստորև ներկայացնում ենք մեծամասնական թեկնածուների ցուցակը՝

N2 «Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա - Եվրոպական Վրաստան» - Ախամեդ Իմամկուլիև
N4 «Դավիթ Ճիճինաձե - Տրիբունա» - Աշոտ Մուրադյան
N5 «Միացյալ ազգային շարժում» - Ազեր
Սուլեյմանով
N8 «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի - վրաց հայրենասերների դաշինք» - Մախիր Յուսուբով
N10 «Շալվա Նաթելաշվիլի - Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» - Ալի Բադիրով
N19 «Մեր Վրաստանը՝ համերաշխության դաշինք» քաղաքացիների քաղաքական միություն - Թամար Ճոնիաշվիլի
N20 «Վրաստան» - Գյուլսաֆա Այվազովա
N21 «Ազատ Վրաստան (Կախա Կուկավա, Գիորգի Ծուլայա)» - Նատալիա Գելազոնիա
N30 «Փոխիր Վրաստանը» - Ավթանդիլ Օքրոցվարիձե
N41 «Վրացական երազանք» - Զաուր Դարգալի
N44 «Լևան Չաչուա, Գուրամ Փալավանդիշվիլի - վրացական գաղափար» - Օլեգ Դեվաձե
N50 «Առաջադեմ Վրաստան» - Գաջար Գուսեյնով
N55 «Վրացական երթ - ազգային շարժում» - Իսպանդիար Քարիմով
N56 «Լելո - Մամուկա Խազարաձե» - Մուրադ Մուրադով

Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական ընտրատարածքներում գրանցված 14 թեկնածուներից երեքը կին են:

09/10/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ.՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google