Ո՞ր սահմանափակումները կմեղմացվեն և ուժի մեջ կմնան դեկտեմբերի 24-ից

Սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը, - ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և

ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցկիտիշվիլին:
«Ինչպես գիտեք, Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ակտիվորեն աշխատում էր փորձագետների, համաճարակաբանների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ, սահմանված սահմանափակումները դեկտեմբերի 24-ից մեղմելու նպատակահարմարության շուրջ:
Բոլորս հստակ տեսնում ենք, որ նոյեմբերի 28-ից ի վեր դրված սահմանափակումներն ուղղակիորեն ազդել են վարակի տարածումը դանդաղեցնելու և համաճարակը կայունացնելու վրա: Չնայած
վարակի օրական մակարդակի նվազմանը, վարակի մակարդակը դեռ շարունակում է մնալ բարձր:
Միայն այսօր ինտենսիվ թեստավորման արդյունքում հաստատվել է վարակի 3 064 դեպք, հիվանդանոցներում բուժվում է 6 358 քաղաքացի: Ուստի յուրաքանչյուրիս ՝ ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի և յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է հոգ տանել ձեռք բերված արդյունքի և մեր երկրի վճարած գնի համար:
Հետևաբար, Համակարգող խորհուրդը որոշեց չկիրառել սահմանափակումների լիակատար նվազեցում, դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում։
1. Քաղաքային տրանսպորտի սահմանափակումները ուժի մեջ են Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում:
2. Երկրի ողջ տարածքում միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումները նույնպես ուժի մեջ են: Մասնավոր տրանսպորտային միջոցներով ճանապարհորդությունը դեռ թույլատրվում է։
3. Տոնավաճառները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել ՝ կանոնների լիարժեք պահպանման պայմանով։
4. Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը վերոհիշյալ բոլոր քաղաքներում անվտանգության բոլոր կանոնների պահպանման դեպքում առևտրի օբյեկտները կվերսկսեն իրենց աշխատանքը:
5. Ավելին, կան լրացուցիչ կանոնակարգեր, որոնց վերաբերյալ նախապես անցկացվել են բիզնեսի հետ խորհրդակցություններ։ Խանութների աշխատանքային ժամերը սահմնանվել են առավոտյան 07: 00-ից մինչև երեկոյան 19:00-ը: Հաճախորդների մուտքը առևտրի տարածք խիստ կառավարմամբ, որի համար ՝
Խանութի յուրաքանչյուր 20 մ2-ում թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ հաճախորդ,
Հաճախորդների հերթերը պետք է կառավարվի ինչպես խանութի ներսում, այնպես էլ դրսում: Զեղչեր հայտարարվելու են հիմնականում առավոտյան և (կամ) առցանց վաճառքի դեպքում, հագուստի խանութներում չեն գործի հանդերձարանները:
Այնուամենայնիվ, սպառողների շահերը պաշտպանելու համար խանութները պետք է թույլ տան ապրանքի վերադարձը կամ փոխանակումը մեկ ամսվա ընթացքում, և դա պետք է արվի միայն փետրվարի 1-ից հետո։ Արգելվում է սննդի կետերի գործունեությունը առևտրի կենտրոններում, ներառյալ առաքման ծառայությունը։ Բոլոր տարածքներում և խանութից դուրս հերթերում պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության և դիմակ կրելու պահանջները։
Վերոնշյալի համար ամբողջովին պատասխանատվություն է կրում առևտրի կենտրոնների վարչությունը։
Ցանկացած խախտման դեպքում օրենքով նախատեսված բոլոր միջոցները կկիրառվեն օբյեկտների նկատմամբ `ինչպես տուգանքներ, այնպես էլ գործունեության կասեցում:
6. Ինչպես գիտեք, այսօրվա դրությամբ լեռնադահուկային հանգստավայրերից բացի, հյուրանոցներին և նրանց ռեստորաններին հանրապետության տարածքում թույլատրվում էր գործել միայն հյուրանոցների հյուրերին սպասարկելու համար: Մշակութային և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպումն արգելվում է:
7. Ցավոք, մենք տեսնում ենք, որ մեծ թվով հյուրանոցներ փորձում են շրջանցել այդ պահանջները և կազմակերպել ամանորյա երեկույթներ:
8. Հետևաբար, մենք որոշում ենք կայացրել, որ հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև երեկոյան 21:00-ն, իսկ 21: 00-ից թույլատրվում է միայն սենյակային սպասարկում:
9. Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջ հանրապետությունում շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով:
10. Ողջ երկրում, ժամը 21: 00-ից մինչև 05:00-ն, ինչպես ոտքով, այնպես էլ մեքենայով, շարժման սահմանափակումները մնում են ուժի մեջ:
11. Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին `դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ Ծննդյան նախօրեին` հունվարի 6-ի գիշերը:
12. Չնայած նշված բացառությանը, մենք դեռ կոչ ենք անում բնակչությանը տոները նշել ընտանեկան նեղ շրջանակում », - ասել է Ցկիտիշվիլին:

22/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google