Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ հունվարի 3-ից «լոքդաունի»
(լրիվ փակում) հայտարարելու և սահմանափակումներն էլ ավելի խստացնելու
մասին
խոսք ճկա և չի նախատեսվում: Այս մասին ասել է Գիորգի Գախարիան այսօր ՝
դեկտեմբերի 29-ին:
Նա ասել է, որ լուրեր կան այն մասին, թե սահմանափակումները կխստացվեն,
հատկապես տեղաշարժի հարցում, ինչը կառավարությունը չի պատրաստվում
անել:
«Ոչինչ չի փոխվում: Մենք, ինչպես արդեն հայտարարել ենք, հետևում ենք
ծրագրին: Այս պլանում ոչինչ չի փոխվի: Չի լինի ամբողջական «լոքդաուն»,
չեն լինի սահմանափակումներ շարժման հետ կապված, մեքենայով կամ
ոտքով:
Միակ բանը, որ բաց է դեկտեմբերի 24-ից, առևտրի կենտրոններն են:
Երկրում այլ սահմանափակումներ չեն լինի: Տեղաշարժի սահմանափակումներ
չեն սահմանվի երկրում, և երկրում չի հայտարարվի լիարժեք «լոքդաուն»:
Դրա կարիքը չկա: Ինչպես գիտեք, մենք
արդեն զգում ենք վերջին
նպատակային սահմանափակումների հետևանքները, և որ ամենակարևորն է, մեր
առողջապահական համակարգը կարծում է, որ կարող է կայունորեն հաղթահարել
այսօր առկա մարտահրավերները», - ասել է Գախարիան:
29/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան