Մի քանի օրից պարզ կլինի թե ով է կուսակությունում փոխարնելու Իվանիշվիլիին - Մդինարաձե

«Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն ասել է, որ արդեն որոշում է կայացվել կուսակցությունում փոփոխությունների մասին:


Այսօր առավոտյան Բիձինա Իվանիշվիլին նամակ է հրապարակել, որում ասվում է, որ հեռանում է կուսակցությունից և քաղաքականությունից: Մդինարաձեն ասել է, որ «Վրացական երազանքի» համապատասխան փոփոխությունները հայտնի կդառնան մի քանի օրից:
«Ես լիարժեք պատասխանատվությամբ կարող եմ ձեզ ասել, որ այս մասին որոշումներն ընդունվել
և կայացվել են կուսակցությունում, մեր թիմում: Այնուամենայնիվ, հասարակությունն այդ մասին կիմանա մի քանի օրից, քանի որ, բնականաբար, կուսակցության փոփոխությունների համար կլինեն համապատասխան ընթացակարգեր, որոնք սահմանված են կանոնադրությամբ: Ըստ այդմ, տեղեկատվությունը հասանելի կլինի մի քանի օրից », - լրագրողներին ասել է Մդինարաձեն:
«Վրացական երազանքի» կանոնադրության համաձայն ՝ Կախա Կալաձեն կլինի կուսակցության ժամանակավոր նախագահը ՝ մինչ նոր նախագահի ընտրությունը:
Կուսակցության կանոնադրության մեջ նշվում է, որ նախագահը կուսակցության բարձրագույն պաշտոնյա է և ընտրվում է համագումարի կողմից ՝ 4 տարի ժամկետով: Նույն փաստաթղթում ասվում է, որ նախագահի հեռանալու դեպքում նրա տեղը կզբաղեցնի կուսակցության գլխավոր քարտուղարը `տվյալ դեպքում Կախա Կալաձեն:


11․01․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google