Զաուր Դարգալին հունվարի 18-ից ակտիվ հանդիպումներ կանցկացնի բնակչության հետ

Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավորը պատրաստ է ակտիվորեն հանդիպել բնակչության հետ: Զաուր Դարգալին տեղեկատվությունը

տարածել է իր ֆեյսբուքյան էջում և գրել, որ իր բյուրոն շուրջ մեկ ամիս է գործում է Գարդաբանիում և Մառնեուլիում, բայց մինչ այժմ նա չի կարողացել հաճախակի հանդիպումներ անցկացնել:
«Հունվարի 18-ից երկու քաղաքապետարաններում հանդիպումները, ինչպես բյուրոյի շրջանակներում, այնպես էլ կետային այցերով, կանցնեն ավելի ակտիվ
փուլի: Ինչպես նախկինում նշեցի, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ ձեզ իմ իրավասության սահմաններում և լուծեմ ձեզ համար առաջնահերթ և կարևոր խնդիրները: Ուրախ եմ, որ ձեր վստահությամբ ու աջակցությամբ ես մեծ պատասխանատվություն եմ ստանձնել երկրի և ազգի առջև, իմ թիմի և ձեզ հետ `ամեն օր ծառայել ժողովրդին: Սպասում եմ բոլորին, ինչպես իմ ընտրողներին, այնպես էլ նրանց, ովքեր ընտրություններում այլ դիրք են զբաղեցրել: Մենք բոլորս միասին պետք է կառուցենք մեր երկիրը», - ֆեյսբուքում գրել է Զաուր Դարգալին:
Զաուր Դարգալին տասներորդ գումարման խորհրդարանի անդամ է: Նրա գրասենյակը գտնվում է Մառնեուլիի Ռուսթավելի N73 հասցեում և Գարդաբանիի Աղմաշենեբելի N73 ա հասցեում:

13․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google