Վարակի տարածվածության մակարդակը թուլյ չի տալիս խոսել դպրոցների բացման մասին․Տիկարաձե

Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով ՝ վարակի ներկայիս մակարդակը թույլ չի տալիս խոսել դպրոցների բացման մասին:


«Ինչ վերաբերում է դպրոցներին և մանկապարտեզներին, դա իրոք մեր առաջնահերթությունն է, քանի որ մենք հաճախ ոչ միայն Վրաստանում, այլ նաև արտերկրում խոսում ենք երեխաների ճիշտ միջավայրում դաստիարակելու և նրանց կրթություն տալու կարևորության մասին: Հետևաբար, այս առումով մենք աշխատում ենք
Կրթության նախարարության հետ, բայց կարևոր է նշել, որ առաջին բանը երեխաների անվտանգության պահպանումն է և, իհարկե, այս հարցում մենք ավելի զգույշ ենք:
Բայց վարակի ներկայիս մակարդակը թույլ չի տալիս մեզ սկսել խոսել այն մասին, թե երբ կարելի է դպրոցները վերաբացել, բայց որքան հնարավոր է շուտ, կրթության նախարարությունը կտրամադրի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաներին դպրոց ընդունելու համար», - ասել է Տիկարաձեն:

13․01․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google