Վարչապետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել պատվաստումների գործողությունների ծրագրի վերաբերյալ
Վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ այսօր Կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը
՝ պատվաստումների գործողությունների ծրագրի վերջին մանրամասների վերաբերյալ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմը:
Նրանց խոսքով, հանդիպմանը մանրամասն քննարկվել է պատվաստումների պլանը և տեղեկատվությունը թիրախային խմբերի մասին, որոնք պատվաստվելու են առաջին հերթին: Ծրագիրը ներառում է նաև պատվաստումների հետ կապված նյութատեխնիկական կամ գործառնական խնդիրներ: Ըստ վարչակազմի,
հաջորդ շաբաթ փաստաթուղթը կքննարկվի միջգերատեսչական համակարգող խորհրդի շրջանակներում:
«Միաժամանակ նրանք խոսել են այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են Վրաստանում պատվաստանյութը ներմուծելու ուղղությամբ: Վերահաստատվեց, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում պատվաստանյութը հնարավորինս արագ երկիր ներմուծելու ուղղությամբ, և դրա հիմնական նախապայմանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորումն ու պատվաստանյութի միջազգային ճանաչումն է», - ասված է զեկույցում:


18․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
პუბლიკა
Print E-mail
FaceBook Twitter Google