Իմ կանխատեսմամբ դեռ մեկ տարի ևս ստիպված կլինենք ապրել որոշ կանոնակարգերով- դիմակ, հեռավորություն, մեծ հավաքներից հրաշարվել․ Գամկրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասել է,

որ իր կանխատեսմամբ ՝ մենք դեռ մեկ տարի ստիպված կլինենք ապրել որոշակի կանոնակարգերով: Նա այդ մասին խոսել է Palitranius- ի եթերում:
«Իմ կանխատեսմամբ, մեկ տարի մենք նորից պետք է որոշ կանոնակարգերի հետևենք: Առաջին հերթին հեռավորություն, դիմակ: Մեկ տարի մենք պետք է հրաժարվենք հարսանիքներից, մեծ հավաքույթներից, մեծ ծննդյան խնջույքներից»,
- ասել է Գամկրելիձեն:
Լրագրողի այն հարցին, թե մարտի 1-ից կհանվի պարետային ժամը թե ոչ, Գամկրելիձեն պատասխանել է, որ դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի փետրվարը:
Գամկրելիձեն նաև նշել է, որ կանխատեսում է, որ վիրուսը կավարտի իր կենսաբանական ցիկլը մոտ մեկ տարի հետո և, հավանաբար, կդառնա սեզոնային կամ թույլ վիրուս, որը կպահանջի սեզոնային պատվաստում:
«Եթե այս տարի պատվաստվի բնակչության 60-70% -ը, հաջորդ տարվա գարնանը, ամենայն հավանականությամբ, մենք աստիճանաբար կվերադառնանք բնականոն կյանքին: Բայց այսօր ձեռնարկվող միջոցառումները, ինչպիսիք են` դիմակ կրելը, հեռավորությունը պահելը և այս հիգիենիկ պայմաններին հետևելը, որոշ չափով օգնել են գրիպին: Այս տարի մենք չունենք գրիպ: Դիմակ կրելու առումով հասել ենք 75%-ի և եթե այն հասցնենք 95-ի , ապա ըստ խոշոր ինստիտուտներից մեկի կանխատեսման, միայն այդպես մայիսին կունենանք օրական 7-ից 30-40 դեպք և ոչ ավելին։ Այսպես կլինի եթե շարունակենք կրել դիմակ, որոշ սահմանափակումների հետ մեկտեղ»,- ասել է Գամկրելիձեն։
Հունվարի 22-ին հայտարարվեց, որ սահմանափակումների մի փոքր մասը կվերացվի, չնայած մեծ մասը կմնա ուժի մեջ: Սահմանափակումների մի մասը տարբեր քաղաքներում, տարբեր ժամանակ և տարբեր պայմաններում կհանվի:

25․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google