Նախնական գնահատմամբ ՝ սեպտեմբերին տնտեսությունն աճել է 6,9%-ով․ Geostat

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական

գնահատականների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 6,9 %։


ՀՆԱ-ի իրական աճի միջին տեմպը 2021 թվականի առաջին ինն ամիսների համար կազմում է 11,3 %։
Geostat -ի տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է նկատվել հետևյալ ոլորտներում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն, տրանսպորտ և պահեստավորում, արտադրական արդյունաբերություն, էլեկտրաէներգիա, գազ, հյուրանոցներ և ռեստորաններ, արվեստ, ժամանց և հանգիստ, անշարժ գույքի հետ կապված
գործունեություն, առևտուր։

Geostat-ի նախնական տվյալներով՝ 2020 թվականին համաճարակի պայմաններում Վրաստանի տնտեսությունը նվազել է 6,2 %-ով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google