Մենք ուշադիր հետևում ենք Սաակաշվիլիի գործին, առանցքային խնդիրն այն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնական իրավունքները պետք է լիովին պաշտպանված լինեն․Կառլ Հարցել

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի խոսքով՝ Միխեիլ

Սաակաշվիլիի գործը ուշադրությամբ վերահսկվում է։
Դեսպանի խոսքով՝ առանցքային խնդիրը, Սաակաշվիլիի՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանելն է։
«Մինչ այժմ ասել ենք, որ մենք շատ ուշադիր հետեւում ենք երրորդ նախագահի գործին։ Հիմնական խնդիրն այն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված են, սա ներառում է նաև
նրա առողջությունը։ Նրա գործը վերահսկվում է այնպիսի լավ հեղինակավոր մարիմինների կողմից, ինչպիսիք են Բժշկական խորհուրդը և Հանրային պաշտպանը, որը հատուկ մանդատ ունի այս գործում։ Իմ լավագույն խորհուրդը կլինի հետևել նրանց առաջարկություններին», - ասել է Կառլ Հարցելը:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google