Մառնեուլիում 79 դասարան և 6 դպրոց հեռավար ուսուցման է անցել

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով, նոյեմբերի 1-ի

վիճակագրության համաձայն, Մառնեուլիի 79 դասարան և 6 դպրոց հեռավար ուսուցման է անցել։ Ինչպես պարզաբանել են Մառնեուլիի կրթական ռեսուրսային կենտրոնում, վարակման հիմնական դեպքերը գալիս են ուսուցիչներից։
«Այս փուլում 17 –ից ՝ 6 դպրոց ամբողջությամբ փակվել է, իսկ 11 դպրոցից 79 առանձին դասարաններ անցել են առցանց կրթության։ Ուսուցիչների մոտ հաստատված դեպքերն ավելի
շատ են, երեխաների մոտ՝ ավելի քիչ, թեև այստեղ էլ է արձանագրված։ Վաղը մի քանի դասարաններ կվերադառնան դպրոցական միջավայր»,- ասել է ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն։
Ինքնամեկուսացման տեւողությունը 12 օր է։ Մառնեուլիի մունիցիպալիտետում կա 74 հանրակրթական դպրոց։
Բոլոր 74 դպրոցներում ուսումնական տարին հոկտեմբերի 4-ին վերսկսվել է դասասենյակներում։ Նոր կանոնակարգի համաձայն՝ դպրոցական տարածքում գտնվող բոլոր անձիք պետք է դիմակ կրեն։
Կրթության և գիտության նախարարությունը ծնողներին հնարավորություն է տալիս ընտրել հեռավար ուսուցման ձևը, իսկ ռիսկային խմբի ուսուցիչները ևս , ցանկության դեպքում, կարող են հեռավար կարգով շարունակել աշխատանքը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google