Պիկասոյի 11 աշխատանքները վաճառվել են ռեկորդային գնով ՝ 110 միլիոն դոլարով

1973 թվականին մահացած, իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի

11 աշխատանք աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 110 միլիոն դոլարով,- հայտնում է BBC-ն։
Աշխատանքները պատկանել են MGM Resorts ընկերությանը և Bellagio Hotel-ում զարդարել են Picasso Restaurant-ի պատերը։Հավաքածուն ընդգրկում է նկարչի ստեղծագործության ավելի քան 50 տարիները։ 11 աշխատանքներից 9-ը գեղանկարչական են, 2-ը՝ կերամիկա։ Աշխատանքներից ամենաթանկը գնահատվել է «Կինը նարնջագույն բերետով» (1938
թ.), որտեղ պատկերված է Պիկասոյի մուսա Մարիա-Թերեզա Վոլտերը։ Նկարը վաճառվել է 40,5 մլն դոլարով։ Սկզբում գնահատվում էր 20-30 մլն․ սահմաններում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google