«Կլինիկական հատվածը գերծանրաբեռնված է». Թենգիզ Ցերցվաձե

Ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեի խոսքով,

Վրաստանում համաճարակային իրավիճակը ծանր և լուրջ է։

Միաժամանակ, Ցերցվաձեի խոսքով, երկրում կլինիկական հատվածը գերծանրաբեռնված է։

Ինֆեկցիոնիստը կանխատեսում է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ։

«Ցավոք, համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր և լուրջ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մի տեսակ կայունացում է նկատվել՝ 4000 նոր դեպք, այսօր գրանցվել է ավելի քան
5000 նոր դեպք: Ակնկալում ենք, որ նոր դեպքերի թիվն էլ ավելի կաճի:

Ակտիվ դեպքերի թիվը կազմում է մոտ 50 հազար հիվանդ, ինչը շատ բարձր ցուցանիշ է Վրաստանի չափ երկրի համար։ Կլինիկական հատվածն արդեն գերծանրաբեռնված է։ 6500 հոսպիտալացված հիվանդ կա, բայց այդպես էր չորրորդ ալիքի գագաթնակետին և դեռ այդպես է:

Կլինիկական ոլորտը ցուցաբերում է շատ լուրջ դիմադրողականություն, որն արտահայտվում է նրանով, որ «ես չմնացի առանց բժշկի և լիարժեք ծառայությունների: Ինչ վերաբերում է մահացություններին, որը կազմում է 40-ից 50, սա շատ բարձր ցուցանիշ է մեր չափերի փոքր երկրի համար, և յուրաքանչյուր մահ մեծ ցավ է և մեծ կորուստ ընտանիքի և երկրի համար»,- ասել է Ցերցվաձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google