Մառնեուլիում կորոնավիորսի պատճառով մեկ դպրոց է փակվել
Մառնեուլիի մունիցիպալիտետում, դեկտեմբերի 6-ի վիճակագրության համաձայն, քաղաքի երկրորդ հանրակրթական դպրոցը կորոնավիրուսի պատճառով անցել է առցանց ամբողջական կրթության։ Ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեի խոսքով, առցանց կրթության է անցել Քեշալո գյուղի հանրակրթական դպրոցի, ինչպես նաև քաղաքի յոթերորդ և ութերորդ դպրոցների առանձին դասարաններ։

«Այս փուլում ամբողջությամբ փակվել է մեկ ուսումնական հաստատություն և անցել է առցանց ուսուցման, և երեք դպրոցների առանձին
դասարաններ։ Ընդհանուր առմամբ այս դպրոցներում վարակված են վեց ուսուցիչներ և երեք աշակերտ»,- այս մասին ասել են Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնից։

Իրմա Դավաձեի խոսքով՝ Մառնեուլիի թիվ 5 հանրակրթական դպրոցը, որն ամբողջությամբ առցանց էր, այսօրվանից կշարունակի ուսումը դասասենյակներում։
Մառնեուլիի քաղաքապետարանում գործում է 74 պետական և երկու մասնավոր դպրոց:

Լուսանկարը ՝ Ռադիո Մառնեուլիի արխիվից

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google