Կորոնավիրուսով վարակվածը Շահումյանի տեղահանվածների բնակավայրից է
Կորոնավիրուսով վարակվածը Շահումյանի տեղահանվածների բնակավայրից է
Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում կորոնավիրուսի դեպք է հաստատվել:
Նույն կլինիկայի տնօրեն Մանանա Կապանաձեի խոսքով ՝ հիվանդը սեպտեմբերի
23-ին տեղափոխվել է իրենց բժշկական հաստատություն: Նա Մառնեուլի
մունիցիպալիտետի Շահումյան գյուղի տեղահանվածների բնակավայրից է:
«Համաձայն կլինիկայի ներքին կանոնակարգի, մենք յուրաքանչյուր հիվանդի
ծառայում ենք որպես պոտենցիալ COVIDհիվանդ: Այս հիվանդի բողոքներից
վիրուսի վերաբերյալ որոշակի կասկածներ կային: Հետևաբար, մենք
վերցրեցինք անալիզ և ստացանք դրական պատասխան: Համաճարակաբանները
ներգրավված են գործընթացում, կապերը հետազոտվում են: Հիվանդը
կտեղափոխվի կովիդ-ինֆեկցիոն կլինիկա: Այժմ նա վերակենդանացման
պալատում է »,- ասել է Մանանա Կապանաձեն
Արդեն մի քանի ամիս է, Մառնեուլիում կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր
հաստատվել։
Այսօր հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր
դեպք:
Նույն թեմայով ՝
https://www.marneulifm.ge/am/siaxleebi-arm/article/34189-2020-09-24-08-33-18
24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան