Քաղաքապետարանի կողմից գնված ավտոբուսները ժամանել են Մառնեուլի

Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն ստացել է 5 նոր ավտոբուս, որոնք ձեռք է բերել մի քանի ամիս առաջ։

Տեղեկությունը հաստատել է ՍՊԸ «Ավտոպարկի» ղեկավար Գիգա Ջալաղոնիան՝ ասելով, որ մի քանի օրից կգործարկվի հասարակական տրանսպորտը։ Ջալաղոնիայի խոսքով, առայժմ չի նշվում, թե որտեղ են բաշխվելու ավտոբուսները։

ՏԻՄ-ը 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հինգ միավոր տրանսպորտի գնման համար 1`498`500 լարիի մրցույթ է հայտարարել։

Դրան մասնակցել է միակ ընկերությունը՝ «GT Group»-ը, որը քաղաքապետարանին առաջարկել է ավտոբուսները գնել 1`498`500 լարիով։ Տեղի քաղաքապետարանն արդեն պայմանագիր է կնքել ընկերության հետ։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ բոլոր հինգ ավտոբուսները հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Քաղաքապետարանը նախորդ տարի նույնպես ավտոբուսներ է գնել և տեղական բյուջեից հատկացրել է 1 մլն 311 հազար լարի։ Տրանսպորտը նախատեսված է 25 ուղևորի համար։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google