Նովրուզի օրը Մառնեուլիի բոլոր մանկապարտեզները կհանգստանան

Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզները մարտի 21-ին՝ Նովրուզ Բայրամի տոնին, մեկօրյա արձակուրդ կունենան։



«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարիմովն ասել է, որ Նովրուզը ոչ աշխատանքային օր հայտարարելու որոշումն ընդունվել է այսօր՝ մարտի 18-ին։

«Մենք այսօր զրուցեցինք, ի տարբերություն դպրոցների, մանկապարտեզներին այս օրը չի փոխհատուցվի, պարզապես արձակուրդ է, երեխաներն ու աշխատակիցները կհանգստանան, դա վերաբերում է Մառնեուլիի բոլոր մանկապարտեզներին»,- ասաց Զաուր Քարամովը։

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Այգուլ Իսաեւան և «Մարիֆի» կազմակերպության ղեկավարությունը դիմել են կրթության նախարարություն՝ Նովրուզը ուսումնական հաստատություններում արձակուրդ հայտարարելու խնդրանքով։ Նրանք նամակով խնդրել են դպրոցների արձակուրդները մարտի 8-15-ի փոխարեն փոխել մարտի 18-25-ը։ Կրթության նախարարությունը նշում է, որ Նովրուզ Բայրամի տոնը հայտարարված չէ ազատ օր , սակայն գործող պրակտիկայի համաձայն՝ Բայրամը նշող դպրոցները կարող են այս օրը տոն ունենալ, սակայն մնացած օրերին բաց թողնված ժամերը պետք է պարապվեն։

2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչել է որպես միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2010 թվականին Նովրուզ Բայրամը Վրաստանում հայտարարվել է ընդհանուր պետական տոն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

 

Print E-mail
FaceBook Twitter Google