Մառնեուլիում ուղևորավարձի արժեքը որոշ գյուղերում ավելացել է, որոշ գյուղերում պահպանվում է հին գինը
Մառնեուլի-Սաիմերլո գծով գործող թիվ 1 միկրոավտոբուսները կրկին փոխել են ուղեվարձը։ Երկուշաբթի օրը նույն երթուղու ուղեւորները ստիպված են եղել նոր գին վճարել՝ 50 թեթրիի փոխարեն՝ 70 թեթրի։ ՍՊԸ «Էքսպրես տուրիստի» ղեկավար Յուրի Սամխարաձեն այսօր՝ մարտի 18-ին, մեզ հետ զրույցում հերքեց Սաիմերլո-Ծերեթելիի ուղեվարձի թանկացումը։ Այն բանից հետո, երբ մենք կիսվեցինք մեր անձնական փորձով, Սամխարաձեն խոստովանեց, որ վճարը մի քանի օր է բարձրացել է, սակայն նախկին սակագինը վերադարձվել է։


«Այո, այո, հետո քաղաքապետարանից ամեն ինչ իմացանք ու նորից 50 թեթրի թողեցինք։ Երթևեկության որակի բարձրացման մասին խոսել ենք ավտոբուսի ղեկավարության հետ և առայժմ նույնն ենք թողել»։

Թանկացել է նաև Բայդար, Քութլիար, Մեծ Մուղանլո, Լեջբադին և Քեշալո գյուղերի «Էքսպրես տուրիստ» միկրոավտոբուսների ուղևորավարձը։ Վառելիքի թանկացման ֆոնին դեռևս հայտնի չէ՝ Յուրի Սամխարաձեն կկայացնի՞ տրանսպորտի գների իջեցման որոշումը։




Նշենք, որ ուղեւորավարձը չի թանկացել Մառնեուլիի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող «Ավտոպարկի» համար։

Քաղաքում երթևեկությունն արժե 30 թեթրի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google