Մառնեուլիում կորոնավիրուսով վարակված հիվանդները բուժվում են միայն «Ավերսի» կլինիկայում

Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում բուժվում է կորոնավիրուսով վարակված չորս հիվանդ։

«Ռադիո Մարնեուլիին» բժշկական հաստատությունում հայտնել են, որ վերջին շրջանում վիրուսով վարակված հիվանդների մահվան դեպքեր չեն գրանցվել:

«Ունենք երեք հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունքում, մեկը՝ թերապիայի, կորոնավիրուսի դեպքերը զգալիորեն կրճատվել են»,- ասել են «Ավերսի» կլինիկայից։

Մառնեուլիի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակված հիվանդներն ընդունվում են միայն «Ավերսի» կլինիկա։ Այլ բուժհաստատություններ՝ «Ադիկի» կլինիկան, «Ջեո Հոսպիտալ» և «Մանկական կլինիկան», որոնք աշխատում էին հիբրիդային ռեժիմով, վերադարձել են բնականոն աշխատանքի։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք, մահացել է վեց հիվանդ։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google