Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել՝ վարակման նոր մակարդակը 232 է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 20385 թեստավորում, այդ թվում՝ 18652 թեստ՝ հակագենային թեստերով և 1733 PCR թեստով։

Անցած 24 ժամվա ընթացքում թեստավորման արդյունքում հայտնաբերվել է վիրուսի 232 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 653 692 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա ապրիլի 19-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 1.14%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1.32% և 7 օրվա ընթացքում՝ 1.20%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 117 մարդ՝ ապաքինվածների ընդհանուր թիվը հասցնելով 1634591-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 0 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 16794 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 232 նոր դեպքից՝ 120 դեպք հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 13, Իմերեթիում՝ 39, Քվեմո Քարթլիում՝ 7, Շիդա Քարթլիում՝ 14, Գուրիայում՝ 10, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 11, Կախեթիում ՝ 9, Մցխեթա-Մթիանեթիում` 4, Սամցխե-Ջավախեթիում` 5, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 0:

Այս պահին կա վարակվածության 2281 ակտիվ դեպք, որից հիվանդանոցներում բուժվում է 337 մարդ, որից 189-ը՝ Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում, 81-ը՝ Իմերեթիում։Այս փուլում վերակենդանացման բաժանմունքում բուժվում է 71 մարդ, որից 47-ը ՝ Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, Իմերեթիում՝ 6, վիրուսից տանը բուժում է անցնում 1944 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google