ՄԱԿ-ի բնակչություն Հիմնադրամի Վրաստանի գրասենյակի և Մառնեուլիի մշակութային կենտրոնի միջեւ ստորագրվել է հուշագիր
Այսօր՝ ապրիլի 27-ին, Մառնեուլիի հանրային գրադարանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի և Մառնեուլիի մշակութային կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է զարգացնել շարժական տիկնիկային թատրոն՝ հարմարեցված մշակութային առումով զգայուն տարիքին և հիմնված գենդերային հավասարության սկզբունքների վրա: Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեն «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է, որ համագործակցության հուշագրի շրջանակներում կկազմակերպվի «Լունա ցիցինաթլեբիս քվեկղանաշի» ներկայացում, որը կայցելի Մառնեուլիի մոտ 30 գյուղ։

«Դա շարժական թատրոն է լինելու՝ հատուկ ստեղծված այնպիսի ձևաչափով, որ հեշտ տաղափոխվի, ցավոք, գյուղերում ապրող ոչ բոլոր երեխաները կարող են ներկա գտնվել Մառնեուլիի ներկայացմանը, ուստի մտածեցինք այնպիսի ձևաչափ, որը մոտ կլինի բոլոր երեխաներին։ Շատ նորարարական համագործակցություն կա Մառնեուլիի մշակութային կենտրոնի հետ, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Եվրամիության աջակցությամբ։ Նպատակ ունի երեխաներին և նրանց ծնողներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ ընտանիքում բոլորը հավասար են: Կարևոր է, որ և՛ մայրերը, և՛ հայրերը հավասարապես հոգան ընտանեկան խնամքը կիսող երեխաների դաստիարակության համար։ Կարծում ենք, որ նման մոտեցմամբ մենք ավելի շատ մարդկանց կհասցնենք մեր ասելիքը, ինչը կարևոր է մեր երկրի զարգացման համար։ Այս արժեքները հիմնված են երկրի կայուն զարգացման վրա»,- ասել է Լելա Բաքրաձեն

«Կարևոր օր է Մառնեուլիի քաղաքապետարանի և հատկապես Մառնեուլիի մշակութային կենտրոնի համար: Ներկայացումը նախագծի մի մասն է, որն ուղղված է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարին: Մենք լիովին կիսում ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նպատակները և առաջին առաջարկը, երբ մենք հանդես ենք եկել այս նախաձեռնությամբ։ Կարծում ենք՝ սա կլինի բնակչությանը, մեզ հետաքրքրող ֆոկուս խմբին ուղերձներ ուղարկելու լավագույն միջոցը։ Սրանք հենց չորսից յոթ տարեկան երեխաներն են և նրանց ծնողները։ Հուսով եմ, որ մեր համագործակցության ընթացքում սա միակ նախագիծ չի լինի, և մենք ապագայում շատ բաներ կանենք»,- ասել է Մշակույթի կենտրոնի տնօրեն Նատո Շավիշվիլին։

Հուլիսին նախատեսված է «Լունան լուսատտիկների երկրում» տիկնիկային ներկայացման շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Կանանց կողմից՝ Եվրամիության աջակցությամբ։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի նախաձեռնությամբ և Եվրամիության աջակցությամբ ադրբեջաներեն է թարգմանվել «Լունան և լուսատտիկների մոլորակը» մանկական գիրքը, որը պատրաստվել է «Տղամարդկանց հեգատարություն» արշավի շրջանակներում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google