Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքի վերականգնման մրցույթը
երկու անգամ տապալվել է։
Քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման բակի բարեկարգման առաջին
փորձը կատարել է 2022 թվականի մարտի 18-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի
18-ին։ Երկու դեպքում էլ մրցույթը տապալվել է, ոչ մի ընկերություն չի
մասնակցել դրան։ Քաղաքապետարանը հավանաբար պետք է փորձի աշխատանքների
համար հատկացված 720202 լարիի տենդերը նորից հայտարարել։
Քաղաքապետարանի բակերի բարեկարգման ծրագրի համաձայն՝ նախատեսվում է
ստեղծել հանգստի համար կանաչ տարածքներ, տեղադրել նստարաններ,
տեղադրել աղբամաններ և տեղադրել դեկորատիվ լապտերներ արտաքին
լուսավորության համար։
Քաղաքապետարանի հարևանությամբ կկազմակերպվի երկու ավտոկայանատեղի։
Քաղաքապետարանից ձախ կողմում գտնվող ավտոկայանատեղին նախատեսված է
քաղաքապետարանի հյուրերի համար, իսկ հետևի ավտոկայանատեղին ՝
անձնակազմի համար:
«
Կանաչապատման նախագիծը ներառում է՝ գործող եզրաքարերի
ապամոնտաժում, խճապատում, ասֆալտապատում, աստիճաններ, բազալտե և
գրանիտե արահետներով ու եզրաքարերով նոր ուղիների ձևավորում, նոր
ասֆալտի կազմակերպում, տարածքի բարեկարգում՝ բազմամյա ծառերով և
բույսերով», -Նշված է նախագծի փաստաթղթում։
Վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ գումարը 100%-ով հոգում
է Մառնեուլիի քաղաքապետարանը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան