Ի՞նչ պետք է իմանանք, երբ ոստիկանները մեզ կանգնեցնում են փողոցում
Հաճախակի են դեպքերը, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները փողոցում կանգնեցնում են քաղաքացիներին, հարցնում անուն ազգանունը, նույնականացման քարտ են խնդրում, նկարում ու ստուգում, թե արդյոք ապօրինի իրեր ունեն։ Որոշ դեպքերում քաղաքացիները տեղեկություն չունեն, թե ինչ իրավունքներ ունեն իրավապահ մարմինների հետ առնչվելիս, երբ իրենց կանգնեցնում են փողոցում։

«Ռադիո Մառնեուլին» հարցազրույց է տեսագրել ՆԳ նախկին փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլիի հետ, որին հարցրել են, թե ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները քաղաքացիներին փողոցում կանգնեցնելիս և ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները, երբ նրանց ստուգում են փողոցում։

«Քաղաքացիները հաճախ հարց են տալիս, թե ոստիկանությունն իրավունք ունի՞ հենց այդպես, առանց որևէ պատճառաբանության կանգնեցնել իրենց, և օրինակ խուզարկել։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի ոստիկանության մասին օրենքի համաձայն, ոստիկանությունն իրավունք ունի կանգնեցնել քաղաքացուն»,- ասում է Նատիա Մեզվրիշվիլին

Ինչպե՞ս պետք է գործի ոստիկանությունը, երբ փողոցում կանգնեցնում է քաղաքացուն

«Կարևոր է, որ ոստիկանությունը քաղաքացուն բացատրի, թե ինչի համար է կանգնում, բացատրի իր ինքնությունը, ինչը երբեմն չի լինում, իսկ եթե ոստիկանը դա չի անում, նշանակում է՝ նա իր լիազորությունները պատշաճ չի կատարել։ Այսինքն՝ ոստիկանությունը պարտավոր է քաղաքացուն բացատրել իր ինքնությունը, բացատրել, թե ինչի համար է կանգնեցնում, օրինակ՝ հետաքննության նպատակով է, քննչական գործողության մասնակցելու նպատակով է , ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչ հիմքերով է նախատեսված օրենքով, նա պարտավոր է սա բացատրել քաղաքացուն։

Ներքին գործերի նախկին փոխնախարարը խոսեց նաև փողոցում կանգնեցնելու ժամանակ քաղաքացուն խուզարկելու դեպքերի մասին։

«Ինչ վերաբերում է խուզարկությանը։  Խուզարկությունն ու անձնական զննությունն ունեն իրենց հիմքը։ Օրինակ, եթե որևէ հիմք չկա կասկածելու, որ անձը հանցագործություն է կատարել կամ ապօրինի կրում է հանցագործության առարկա, օրինակ՝ հրազեն, և այդ կասկածն արդարացված չէ, քաղաքացուն չի կարելի առանց պատճառի խուզարկել, ուստի ոստիկանությունը պարտավոր է   ունենա համապատասխան հիմքեր և, որ ամենակարեւորն է, կոնկրետ ապացույցներ, որոնք մատնանշում են այս ամենը, հակառակ դեպքում քաղաքացիներին խուզարկելը, լուսանկարելը և այլն։ Դա կհամարվի այս մարդկանց իրավունքների խախտում։ Օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը դա անել, բայց ամենակարեւորն այն է, որ օրենքը պետք է ճշգրիտ պահպանվի»:

Փողոցում կանգնած քաղաքացուն լուսանկարելու իրավունք ունեն նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները, սակայն լուսանկարվելու համար իրավապահը պետք է ունենա համապատասխան իրավական հիմք։

«Լուսանկարելն էլ պատճառաբանություն է պահանջում, օրենքն էլ հստակ ասում է, որ կասկած պետք է լինի»։ Այսինքն՝ եթե ոստիկանությունը չի կարողանում պարզել անձի ինքնությունը, և կասկած կա, որ այդ անձը խախտում է կատարել, հանցագործություն է կատարել, ոստիկանությունը կարող է դա անել, բայց եթե կան անձը հաստատող այլ միջոցներ, ներկայացնում են նույնականացման քարտ, դրա կարիքն այլևս չկա, և մենք կարող ենք կասկածներ ունենալ, որ լուսանկարն արված է ոստիկանության կողմից այլ անօրինական նպատակներով։ Մանրամասները շատ կարևոր են։ Օրենքն ընդհանրապես բավականին մշուշոտ է լուսանկարելու վերաբերյալ, և եթե ոստիկանն անազնիվ է, ակնկալիքը, որ նա կխախտի օրենքը և չարաշահի, դա բավականին մեծ է: Ուստի կարեւոր է, որ օրենքը կանխատեսելի լինի, եւ այս երկիմաստությունը վերանա ու շատ մանրամասն գրվի, թե երբ եւ ինչ իրավունք ունի ոստիկանությունը անել»։

Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարարը խոսել է նաև իրավապահ մարմինների հետ շփումներում քաղաքացիների իրավունքների և պարտականությունների մասին։

«Որպեսզի քաղաքացիները հասկանան, ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր նման դեպքում, երբ ոստիկանները կանգ են առնում և լուսանկարում, պետք է պատճառաբանեն ոստիկանությունից և հաղորդում պահանջեն, քանի որ ոստիկանությունը օրենքով պարտավոր է կազմել հաշվետվություն։ Քաղաքացին իրավունք ունի պահանջելու արձանագրություն, որտեղ պետք է գրվի իրեն կանգնեցնելու, լուսանկարելու և ոստիկանություն տանելու պատճառը»։

Արդյո՞ք քաղաքացին պարտավոր է ինքնությունը պարզել ոստիկանի պահանջով

«Քաղաքացին ընդհանրապես պարտավոր է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։ Իհարկե, կան լավ ոստիկաններ և վատ ոստիկաններ: Պետք չէ հարցին մոտենալ այնպես, որ ոստիկանությունը միայն պարտավորություններ ունի և իրավունքներ չունի, նույն կերպ քաղաքացիներն ունեն իրավունքներ և միաժամանակ պարտավորություններ։ Քաղաքացին պարտավոր է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, բացահայտել իր ինքնությունը և չդիմադրել նրան։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ օրինական պահանջի մասին, քանի որ օրենքի այս հոդվածն ուղղակիորեն ասում է, որ պետք է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։ Քաղաքացին պարտավոր է բանավոր չարաշահումներ չանել, չի կարելի խրախուսել։ Չառաջացնել ֆիզիկական բռնություն, չի կարելի նաև խրախուսել։ Եթե ​​մենք իրավունքի գերակայության ու օրենքի գերակայության պահանջ ունենք, բոլորս պետք է կատարենք օրենքի մեր բաժինը», - ասել է Նաթիա Մեզվրիշվիլին։
Իրավապահների կողմից լիազորությունները չարաշահելու, վարչական կամ քրեական հանցագործության դեպքում քաղաքացին կարող է դիմել համապատասխան ծառայություններ և պահանջել իրավապահի փաստի ուսումնասիրություն և պատիժ
։

Ոստիկանության ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում քաղաքացին կարող է զանգահարել Գլխավոր տեսչության թեժ գծին՝ 126
Եթե ​​ոստիկանը ծառայողական պարտականությունները կատարելիս հանցագործություն է կատարում, եթե դա հանցագործություն է, ապա քաղաքացին պետք է դիմի հատուկ քննչական ծառայություն թեժ գծով՝ 119։
Խտրական հայտարարությունների և վերաբերմունքի դեպքում, եթե այն պարունակում է հանցավորության նշաններ, քաղաքացին կարող է դիմել դատախազություն, իսկ եթե արարքը վարչական կամ կարգապահական իրավախախտում է, քաղաքացին պետք է դիմի ՆԳՆ գլխավոր տեսչություն։
Խտրականության դեպքերի առնչությամբ քաղաքացին կարող է դիմել Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ և ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության վարչություն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google