74 հանրակրթական դպրոց և ընդամենը 3 քննություն հանձնած տնօրեն
Մառնեուլիի մունիցիպալիտետի 74 հանրակրթական դպրոցներից 2023 թվականին տնօրենի քննություն են հանձնել միայն երեքը։ Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանն այժմ ունի քննություն հանձնած 10 դիմորդ, ովքեր պետք է անցնեն հարցազրույցի փուլը վկայական ստանալու համար։

Կրթական ռեսուրս կենտրոնից պարզաբանում են, որ բոլոր տնօրենների պաշտոնակատարները գրանցվել են քննությանը, սակայն իրենց իրավասությունը հաստատելու համար ներկայացել են միայն 54-ը, իսկ մնացածը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չեն կարողացել ներկա գտնվել առողջական խնդիրների պատճառով։

Մառնեուլիից Քեթեւան Մերաբիշվիլին մեկն է այն երեք տնօրեններից  , ովքեր հաջողությամբ անցել են քննության առաջին փուլը։ Նա տնօրինության  9 տարվա փորձ ունի։ Նա ասում է, որ քննությունը բավականին բարդ էր և պահանջում էր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տնօրենին ուսումնական հաստատության զարգացման համար։

«Տնօրենի քննությունը դպրոցի տնօրենից պահանջվող նվազագույն կոմպետենտության հաստատումն է։ Շատ կարևոր է, որ դպրոցի տնօրենն ունենա ապացուցված կոմպետենտություն։ Քննությունը հիմնված էր այն ամենի վրա, ինչ մենք անում ենք ամեն օր դպրոցական գործունեության մեջ՝ առնչվում ենք վարչարարության, աշակերտակենտրոն ուսումնական միջավայրի, բոլորի համար ապահով միջավայրի, ներառական կրթության և այլնի հետ: Դպրոցն ունի ռազմավարական ծրագիր, որը նշանակում է հոգ տանել զարգացման մասին, այլապես դպրոցական կյանքն աներևակայելի է»։

Քեթեւան Մերաբիշվիլիի նման, Մակա Մենթեշաշվիլին էլ Մառնեուլիից խոսում է քննության կարեւորության մասին։ Ի տարբերություն Մերաբիշվիլիի, նա տնօրենի փորձ չունի, թեեւ տարիներ շարունակ քաղաքապետարանում վրացերեն է դասավանդում։ Նա որոշել է քննություն հանձնել իր կարողությունները բացահայտելու համար և կարծում է, որ քննությունը ներկայիս տնօրենների համար չպետք է դժվար լիներ, քանի որ նրանք ամենօրյա շփվում են այն թեմաների հետ, որոնք ներկայացված էին քննության մեջ։

«Այն հարցերը, որոնք պահանջում են տնօրենից, նրա ամենօրյա գործունեության արտացոլումն են։ Թե ինչ պետք է գործնականում իրականացնի տնօրենը դպրոցում, իրականացնում է, թե ոչ, այլ խնդիր է։ Հաճախ չէ, որ նրանք մինչև վերջ հետևում են պահանջվածին, քանի որ մեր դեպքում այլ խնդիրներ են առաջանում։ Քննության ժամանակ մենք հանդիպեցինք, օրինակ, հետազոտություն պլանավորելու և անցկացնելու, տնօրենը դա պետք է իմանա։ Եղել է նաև նախագծերի պլանավորում, որն ամբողջությամբ լուսաբանում է այս դպրոցական կյանքն ու տնօրենի, առավել ևս որպես կրթական ղեկավարի գործունեությունը»։

Ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր Գիորգի Ճաուճիձեն նույնպես հանձնել է տնօրենի քննությունը։ Մառնեուլիում քննություն հանձնողների սակավաթիվ լինելը նրա համար զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ լեզվական խոչընդոտի խնդիրը դեռևս առկա է քաղաքապետարանում։

«Չնայած նրան, որ նրանցից շատերն արդեն խոսում են վրացերեն և կարողանում են ինչ-որ չափով շփվել, այս քննությունը հանձնելու համար անհրաժեշտ է լեզվի որոշակի մակարդակ, օրինակ՝ նախագիծ գրել, գնահատել և այլն, կարծում եմ, որ այս լեզվի մակարդակը բավարար չէ դրա համար։ Ի դեպ, մյուս մունիցիպալիտետներում  էլ անցածների ցուցանիշը բարձր չէ։ Այստեղ կարելի է ասել, որ քննությունն ինքնին բավականին բարդ էր, և եթե դրան ավելացնենք լեզվական արգելքը, ամենևին էլ զարմանալի չէ, որ այս արդյունքներն են գրացվել։"

Մառնեուլիում գործում են 60 ոչ վրացալեզու դպրոցներ։ Նրանցից այս տարի միայն մեկն է հանձնել տնօրենի քննությունը։



Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան կապերի կենտրոնի խորհրդի նախագահ, կրթության մասնագետ Շալվա Տաբատաձեն հաստատում է, որ ատեստավորման խնդիրը հիմնականում ծագում է ոչ վրացալեզու դպրոցների տնօրենների կողմից, սակայն դրա պատճառը համարում է ոչ որակավորում ունեցող կադրերն ու աշխատավարձերը։

«Կոմպետենցիայի խնդիրն ուղղակիորեն կապված է լեզվական արգելքի հետ։ Որովհետև լեզուն հնարավորություն է տալիս զարգացնելու կարողությունները: Այսինքն՝ նա ուրիշ տիպի տնօրեն էր։ Կան նաև այլ հիմնական պահանջներ քսանմեկերորդ դարում, ներառյալ նոր հիմնական չափանիշը, որը պահանջում է ավելի փոխակերպիչ սկզբունքներ, քան հին ժամանակներում: Լեզվի իմացությունը առանձին խնդիր է, իսկ լեզվի իմացությունը՝ որպես մասնագիտական ​​զարգացման հնարավորություն՝ մեկ այլ առանձին խնդիր»։

Տաբատաձեն կարծում է, որ այս տարի ատեստավորման քննությունը համեմատաբար պարզեցված է եղել և չի ներառել այն բոլոր իրավասությունները, որոնք անհրաժեշտ են դպրոցի տնօրենին։

«(Դպրոցի տնօրենը) բարձր կոմպետենտ անձնավորություն է, ով մի կողմից կենտրոնանում է ուսումնական գործընթացի ղեկավարման վրա, ինչպես նաև պետք է լինի տվյալների հավաքագրման և վերլուծության լավ մասնագետ, գնումների և ֆինանսական արտադրության, ընդհանուր կառավարման մասնագետ և մարդկային ռեսուրսների կառավարում։ Այս ամենը հավաքված է մեկ անձի մեջ, գումարած աշակերտների  ամենօրյա ուսուցումը ղեկավարելու հավելյալ պատասխանատվությունը, այդ թվում՝ ինքնահաշվարկային մեխանիզմները, որոնք ներառված են լիազորման գործընթացում, և այս ամենի համար բավարար որակավորում ունեցող անձ գտնելը բավականին դժվար է։  Ըստ այդմ՝ ես անձամբ ակնկալում եմ, որ մենք ունենք 2086 հանրակրթական դպրոց, և 2086 բարձր որակավորում ունեցող դպրոցների տնօրեններ կարող են ատեստավորվել և ընտրվել։ Սակայն կարծում եմ, որ որոշակի քաղաքականության իրականացման արդյունքում, որտեղ սոցիալական ապահովության, աշխատավարձի, կարիերայի առաջխաղացման հնարավորություններ կլինեն, այս գործընթացում կներգրավվեն հնարավորինս բարձր որակավորում ունեցող մարդիկ»։

Ո՞րն է տնօրենության քննությունների գաղափարը, ԿԳՆ-ն ունե՞ր համապատասխան սեմինարներ, թրեյնինգներ, որոնք կօգնեն տնօրեն դառնալ ցանկացողներին հանձնել քննությունը, և որքանո՞վ է քննությունը հնարավորություն նոր կադրեր ներգրավելու։ ԿԳՆ-ից շաբաթներ շարունակ սպասում էին այս հարցերի պատասխանին։ Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեցին, մինչեւ քննության երկրորդ փուլն այս ամենի մասին չեն կարողանա խոսել, հարցազրույցները չեն ավարտվի։ Միակ բանը, որ կարող են ասել այս փուլում, նախարարության կայքում հրապարակված տեղեկությունն է, ըստ որի՝ «Վրաստանի կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից է բարձր որակավորում ունեցող և արժանի կադրերի ներգրավումը,  դպրոցի տնօրեն՝ առողջ մրցակցության պայմաններում։ Այս ուղղությամբ վերջին տարիներին մի շարք կարեւոր քայլեր են ձեռնարկվել։ Դրանց թվում նախարարությունը մշակել է տնօրենության և դպրոցի կառավարման նոր հայեցակարգ, որի հիման վրա 2022 թվականին միջազգային գործընկերների հետ համատեղ պատրաստվել է դպրոցի տնօրենի նորացված չափորոշիչը։

2022-23 թվականներին Վրաստանում պետական ​​դպրոցի տնօրենների ատեստավորման քննություններին գրանցվել է 3205 դիմորդ, որոնցից 1841-ը անցել է թեստը, և միայն 755 դիմորդ է անցել առաջին փուլը։ Երկրորդ փուլը, որը նշանակում է հարցազրույց, կավարտվի ապրիլի 28-ին։

Դպրոցների տնօրենների պաշտոնավարման ժամկետը աստիճանաբար լրացավ 2020 թվականի սեպտեմբերից, նախարարության որոշմամբ նրանք նշանակվեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա տեղի ունեցավ նաեւ Մառնեուլիում՝ 74 հանրակրթական դպրոցի տնօրենների դեպքում։ Ժամանակավոր անձնակազմը կղեկավարի դպրոցները, քանի դեռ դրանք չեն փոխարինվել այլ, հավաստագրված անձնակազմով: Վիճակը կարող է մնալ նույնը, քանի որ քննություն հանձնողների թիվը ցույց է տալիս, որ մրցակցությունը բարձր չէ։

Կրթության փորձագետ Շալվա Տաբատաձեի կարծիքով՝ ոչ հավաստագրված դպրոցի տնօրենը որոշակիորեն խնդիր է այն առումով, որ ատեստավորման գործընթացը շատ ավելի պարզ է, այն ենթադրում է պետության կողմից պահանջվող և անհրաժեշտ նվազագույն իրավասության հաստատում դպրոցի ղեկավարի համար։ 

"Ռադիո Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google