Հարցված բնակչության ավելի քան 50%-ը մասամբ դրական է գնահատում Քվեմո Քարթլիի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը․IRI

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI) հրապարակել է հասարակական կարծիքի հարցում, որում արտացոլված է քաղաքացիների վերաբերմունքը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։



Հարցման համաձայն՝ Քվեմո Քարթլիի բնակչության 55%-ը մասամբ գոհ է տեղական սակրեբուլոյի աշխատանքից։ 17%-ը լիովին գոհ է սակրեբուլոյի  աշխատանքից, 11%-ը մասամբ դժգոհ է, 12%-ը լիովին դժգոհ է, իսկ 5%-ը չգիտի հարցի պատասխանը կամ չի ցանկանում պատասխանել։

Քվեմո Քարթլիի բնակչության 51%-ը տեղական ինքնակառավարման քաղաքապետարանների աշխատանքը գնահատում է մասամբ բավարարված։ 18%-ը լիովին գոհ է քաղաքապետարանների աշխատանքից, 16%-ը մասամբ դժգոհ է, 10%-ը լիովին դժգոհ է, իսկ 5%-ը չգիտի հարցի պատասխանը կամ հրաժարվում է պատասխանել։

Հարցումն իրականացվել է 2023 թվականի մարտի 4-23-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի հետազոտությունների կենտրոնի անունից Բալթյան հետազոտությունների և Գելափ կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկինի կողմից։ Հետազոտական ​​դաշտային աշխատանքն իրականացրել է „IPM“-ն։ Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Ընտրանքը ընդգրկել է քվեարկության տարիքի 1500 հարցվող: Տվյալները կշռվել են ըստ տարիքի, սեռի, տարածաշրջանի և բնակավայրի չափի:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google