Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում գրանցվել է 1723 առաջին դասարանցի
Առաջին դասարանցիների գրանցումն ավարտված է։
Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում գրանցվել է 1723 առաջին դասարանցի։ Մեզ հետ զրույցում ասաց Կրթական ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն և նշեց, որ ամեն տարի Մառնեուլիում նոր ուսումնական տարվա համար գրանցվում է մինչև 2000 աշակերտ։ Մառնեուլիի երկու ուսումնական հաստատություններ այս տարի առաջին դասարանցիներ չեն ունենա։ Օփրեթ և Ծերակվի գյուղերում առաջին դասարանցիների   գրանցում չի իրականացել։

Մառնեուլիում գործում է 74 հանրակրթական դպրոց։ Առաջին դասարանցիների գրանցումը տեղի է ունենում ամեն տարի չորս փուլով։ 

Այն աշակերտները, ովքեր չեն կարողացել գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել իրենց գրանցումը, գրանցվել են IV փուլով դպրոցներում՝ հուլիսի 17-ից հուլիսի 28-ը մնացած ազատ կամ նախորդ փուլերում ազատված տեղերում:

Աշակերտների գրանցման չորրորդ փուլն իրականացվել է հանրակրթական դպրոցի կողմից՝ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մաևգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google