Մառնեուլիի երկու դպրոցներ առաջին դասարանցիներ չեն ունենա
Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի և Ծերաքվի գյուղերի  դպրոցներն առաջին դասարանցի չեն ունենա։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն և նշեց, որ քաղաքապետարանի ողջ ուսումնական հաստատություններում գրանցված է ընդհանուր առմամբ 1723 առաջին դասարանցի։

Առաջին դասարանցիների գրանցումը տեղի է ունենում ամեն տարի չորս փուլով։


Այն աշակերտները, ովքեր չեն կարողացել գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել իրենց գրանցումը, գրանցվել են IV փուլով դպրոցներում՝ հուլիսի 17-ից հուլիսի 28-ը մնացած ազատ կամ նախորդ փուլերում ազատված տեղերում:

Աշակերտների գրանցման չորրորդ փուլն իրականացվել է հանրակրթական դպրոցի կողմից՝ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google