Մառնեուլիի զինվորական բնակավայրում կկազմակերպվի մանկական ժամանցի տարածք

Մառնեուլիի քաղաքապետարանը 150 277 լարիի մրցույթ է հայտարարել զինվորական բնակավայրում  մանկական ժամանցի տարածքի և Ալգեթի գյուղում հրապարակ կառուցելու համար։

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ Մառնեուլի քաղաքի զինվորական բնակավայրում  նախատեսվում է տեղադրել բազմաֆունկցիոնալ ատրակցիոն, սեղան-աթոռ և կշռաքար։ Հեռանկարը նախատեսում է նաև ռետինե սալիկապատ ծածկույթի կազմակերպում և աղբամանի տեղադրում։

Ինչ վերաբերում է Ալգեթի գյուղի հրապարակի դասավորությանը, ապա նախատեսվում է կազմակերպել արահետներ, տեղադրել մանկական վազքուղի, տեղադրել աղբամաններ, տեղադրել աթոռներ։

Հետաքրքրված ընկերությունները մրցույթին կարող են մասնակցել սեպտեմբերի 6-11-ը։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանին հանձնել պայմանագրի կնքումից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google