Մառնեուլիի դպրոցներում գրանցված է 2078 առաջին դասարանցի

Մառնեուլիի դպրոցներում գրանցված է 2078 առաջին դասարանցի։

Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում կվերսկսվի 2023-2024 ուսումնական տարին։  Ինչպես պարզաբանում է Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ղեկավար Իրմա Դավաձեն, ուսումնական հաստատությունները լիովին պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին։ Համակարգիչներ արդեն հասցվել են դպրոցներ, և  պետք է բաշխվեն առաջին դասարանցիներին:

«Ցանկանում եմ նշել, որ բոլոր դպրոցները  լիովին  պատրաստված են նոր ուսումնական տարվան։ Անձամբ անձնակազմը ներգրավված էր՝ ուսուցիչներ, ծնողներ, որպեսզի պատրաստվենք դիմավորելու մեր աշակերտներին նոր ուսումնական տարում: Քաղաքապետարանում ունենք 9 դպրոցական շենք, որոնք վնասված են, և այս դպրոցի աշակերտները երկրորդ հերթափոխով կվերսկսեն ուսուցումը հարևանությամբ գտնվող դպրոցներում»,- ասաց Իրմա Դավաձեն։

Մառնեուլիում գործում է 74 հանրակրթական դպրոց։ Այս տարի Ծերակվիի և Օփրեթի դպրոցներում առաջին դասարանցիներ չեն լինի։ Ինչ վերաբերում է այս փուլում գրանցված 2078 առաջին դասարանցիներին, ապա, ըստ ռեսուրս կենտրոնի, տվյալները կարող են ավելանալ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google