ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական հանդիպում է տեղի ունեցել Մառնեուլիի երիտասարդների հետ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, երիտասարդները Մառնեուլիի ամերիկյան անկյունում «Համայնքների դեսպաններ» նախագծի շրջանակներում հանդիպեցին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեմուր Սուկաշվիլիին։ Հանդիպման շրջանակներում երիտասարդները Սուկաշվիլիին հետաքրքիր հարցեր են ուղղել ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին, իսկ Սուկաշվիլին, մյուս կողմից, նրանց տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի՝ Եվրատլանտյան միությանն անդամակցելու վերաբերյալ։

«Մեր հանդիպման նպատակն է մասնակիցների հետ կիսվել մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան կուրսի մասին։ Իմ ներկայացումը հիմնված է ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի վրա, և ամենակարևորը, ներկայացումը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչ է Եվրամիությունը, ինչ է ՆԱՏՕ-ն և ինչու ենք մենք ձգտում դրանց: Նաեւ՝ ի՞նչ օգուտներ է բերում ինտեգրացիոն գործընթացը, եւ ի՞նչ օգուտներ ենք ստանալու մենք այս ինտեգրացիոն գործընթացի ավարտից հետո»։ - ասել է Թեմուր Սուկաշվիլին

Հանդիպումը ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցչի հետ կայացել է «Համայնքների դեսպաններ» ամերիկյան անկյուն դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ «Համայնքների դեսպաններ» դրամաշնորհային մրցույթին մասնակցող երիտասարդներն իրենք են որոշել, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել, և հենց այդ ծրագրերի շրջանակներում է նրանց մոտ միտք առաջացել հանդիպումներ կազմակերպել տարբեր հարցերում փորձառու մարդկանց հետ։ «Հարցրու փորձառու մարդուն»՝ այսպես է կոչվում նախագիծը, որի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սուկաշվիլին զրուցել է մառնեուլցի երիտասարդների հետ։

«Հարցրու փորձառուին» նախագծի հեղինակները մառնեուլցի երիտասարդներ են։ Ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը։ Կազմակերպիչների խոսքով, ապագայում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել տարբեր թեմաներով փորձագետների հետ։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google