Քանի՞ աշակերտ է Մառնեուլիից ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն

Մառնեուլիի մունիցիպալիտետում 2023 թվականին 1+4 ծրագրով բուհ է ընդունվել 406, իսկ միասնական ազգային  ​​քննություններով՝ 106  ուսանող։

«Ռադիո Մառնեուլի»  հաղորդաշարի եթերում ելույթ ունենալով Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն,  ասաց, որ միասնական ազգային քննություններ հանձնած դիմորդների թվում կան ազգությամբ ադրբեջանցի և հայ ուսանողներ։

«1+4 ծրագիրը հանձնել է 406 աշակերտ, իսկ միասնական ազգային  ​​քննությունները՝ 106։ Նրանցից Անա Ասանիձեն, Թեկլա Դոկվաձեն և Լուկա Ջաջանիան ստացել են առավելագույն 100% ֆինանսավորում, 70% ֆինանսավորում, իսկ Էտո Ֆանգանը և Անանո Խարշիլաձեն ստացել են 50% ֆինանսավորում։ Ուզում եմ նշել, որ 106 աշակերտից, թեև ավարտել են վրացական դպրոցները, 26-ը ազգությամբ ադրբեջանցի էին, իսկ 6-ը՝ ազգությամբ հայ։ Շատ հպարտ ենք, որ նրանք այս քննությունները այդքան հաջող հանձնեցին»։ - ասել է Իրմա Դավաձեն

Հունիսին մեկնարկել են 2023 թվականի միասնական ազգային քննությունները։ Սեպտեմբերի սկզբից հայտնի դարձավ միասնական ազգային  ​​քննություններ հանձնած եւ բուհերում ուսումը շարունակելու իրավունք ստացած դիմորդների ցանկը



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google