Մառնեուլիի մանկապարտեզներում ուսումը վերսկսվել է
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Մառնեուլիի մանկապարտեզներում մեկնարկել  է ուսումնական  պրոցեսը։ Այս փուլում Մառնեուլիի մունիցիպալիտետում կգործի ընդամենը 11 մանկապարտեզ և 26 դպրոցական պատրաստության կենտրոն, ինչը բավարար չէ 2000-ից ավելի գրանցված երեխաների համար։ Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի խոսքով, հաջորդ տարվանից ակնկալվում է իրավիճակի բարելավում։ Մինչդեռ երեք նոր մանկապարտեզ  է կառուցվելու։

«Մեկ մանկապարտեզ արդեն կառուցված է (այսպես կոչված տեղահանվածների  բնակավայրում) եւ կարծում ենք, որ այն կբացվի նոյեմբերին։ Նաև հավանաբար Կիզիլաջլոյի  մանկապարտեզը  կբացվի հունվարից։ Այնտեղ, որտեղ երեխաների թիվն ավելանում է, նրանց մանկապարտեզները փակվում են, հետևաբար մեծ թիվ կա։ Նրանց աշխատակիցները տեղափոխվում են լրացուցիչ խմբեր՝ որպես լրացուցիչ դաստիարականեր կամ դայակներ: Յուրաքանչյուր խմբում կլինեն չորս (դայակ և ուսուցիչ): Ասենք նաև, որ Մառնեուլիում նախատեսվում է ընդհանուր առմամբ 10 մանկապարտեզ կառուցել։ Որքան գիտեմ, այս տարի 3-ն է կառուցվելու, նախագծային փաստաթղթեր են նախապատրաստվում։ Ջանդարիի դպրոցի կողքին կունենանք մեկ մանկապարտեզ, ինչպես նաև Ծերեթելիում և Շուլավերիում »:

Զաուր Քարամովը բացատրում է, որ 3 նոր շենքերը մանկապարտեզների  խնդիրը չեն լուծի, թեեւ կարծում է, որ 10 նոր ուսումնական հաստատությունների դեպքում խնդիրը կլուծվի։

Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ ամբողջ երկրում կիրականացվի 885 մանկապարտեզների կառուցումն ու վերականգնումը։ Նշված ծրագրի շրջանակներում այս տարի Քվեմո Քարթլիի շրջանում կսկսվի 15 նոր նախակրթարանի շինարարությունը և 8 մանկապարտեզների վերականգնումը։

Շինարարական և վերականգնողական աշխատանքները կիրականացվեն Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։ Նշենք, որ Մառնեուլիում 3 այգի կառուցելու համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 10 մլն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google