Սաիմերլո գյուղի մանկապարտեզը նոր ղեկավար ունի

Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաիմերլո գյուղի  մանկապարտեզը  նոր ղեկավար ունի։

Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը հաստատում է տեղեկությունը և ասում, որ սեպտեմբերի 20-ից Սաիմերլոյի մանկապարտեզը կղեկավարի Լիա Բաքրաձեն։  Քարամովի խոսքով՝ Լիա Բակարձեն ուսումնական հաստատությունում և դպրոցում աշխատելու փորձ ունի։

Մանկապարտեզների մության  ղեկավարի խոսքով՝ Սաիմերլոյի մանկապարտեզն ունեցել է ժամանակավոր աշխատող, որը նշանակվել է փորձաշրջանով։

«Փորձաշրջանը լրացել է, ուստի նշանակել ենք մեկ ուրիշին, այսօրվանից Սաիմերլոյի մանկապարտեզը կղեկավարի Լիա Բաքրաձեն, ով նախկինում աշխատել է Թբիլիսիի մանկապարտեզում որպես պատգամավոր, իսկ հետո Մառնեուլիի հինգերորդ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ",-  ասել  է  Քարամովը։ 

Ազա Խարշիլաձեն 26 տարի ղեկավարել է Սաիմերլոյի մանկապարտեզը։



"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան 


 

Print E-mail
FaceBook Twitter Google