Մառնեուլում կնշվի «Ջավախիշվիլիոբա 2023»-ը

«Ջավախիշվիլոբան» այս տաարի ևս կնշվի  Մառնեուլիում։

Մառնեուլիի քաղաքապետարանը սեպտեմբերի 19-ին մրցույթ է հայտարարել «Ջավախիշվիլիոբա 2023»-ը տոնելու համար։ Մրցութային առաջարկի համաձայն՝ «Ջավախիշվիլիոբա 2023»-ը կանցկացվի Ծերաքվի  գյուղում հոկտեմբերի երկրորդ կեսին։

«Ռադիո Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ միջոցառման ստույգ ժամը դեռ հայտնի չէ, իսկ միջոցառման օրվա և ծրագրի մասին քաղաքապետարանը կհայտարարի բոլոր մանրամասները պարզելուց հետո։

Մրցութային առաջարկի նախահաշվի համաձայն՝ միջոցառմանը կկազմակերպվի երաժշտական ​​ցուցահանդես և կցուցադրվեն հատվածներ «Ջակոս Խիզնեբի» և «Կվաչի Կվաճանտիրաձե» պիեսներից, ինչպես նաև  կհնչի ներկայացում  Ջավախիշվիլու թանգարանի  բակում։ 

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը «Ջավախիշվիլիոբա 2023» տոնելու համար 37 444 լարիի մրցույթ է հայտարարել։ Նշենք, որ «Ջավախիշվիլիոբա 2022»-ն անցկացվել է նոյեմբերի 8-ին։ Անցյալ տարի քաղաքապետարանը 22173 լարիի մրցույթ էր հայտարարել Ջավախիշվիլոբա  տոնակատարությունը  նշելու համար։

«Ջավախիշվիլիոբա 2023» միջոցառման ծառայությունների գնման մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google