Մեռնեուլիի բուժանձնակազմին ներկայացվել է Բուժքույրերի մասնագիտացման կենտրոնի մասին տեղեկատվություն
Սեպտեմբերի 21-ին Մառնեուլիի հանրային գրադարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Մառնեուլիի բուժքույրերի և քոլեջների բուժքույրական բաժանմունքների ներկայացուցիչների հետ։
Ներկաներին ներկայացվեցին Վրաստանում առաջին անգամ USAID-ի  «Գործատուներ մասնագիտական ​​կրթության համար» ծրագրի աջակցությամբ Վրաստանում առաջին անգամ ստեղծված բուժքույրերի հետդիպլոմային կրթության/մասնագիտացման կենտրոնի հիմնական նպատակները Մառնեուլիի Բազմամասնագիտական ​​բժշկական կենտրոնում ՝ ՍՊԸ  Ջեո Հոսպիտալ։

Ինչպես ասում է Ջեո Հոսպիտալի ռազմավարական զարգացման և բժշկական ծառայությունների որակի ղեկավար Նաթիա Նողաիդելին, ծրագիրը կենտրոնացած է բուժքույրական անձնակազմի հզորացման վրա։

«Ուզում եմ նշել, որ բուժքույրական ոլորտում մենք կանգնած ենք մարդկային ռեսուրսների շատ սուր խնդրի առաջ, երբ մեզ հնարավորություն ընձեռվեց USAID-ի  ծրագրի շրջանակներում որոշակի աշխատանքներ իրականացնել բուժքույրական կադրերի վերապատրաստման ուղղությամբ ՝  «Գործատուներ մասնագիտական ​​կրթության համար», մենք օգտագործեցինք այս հնարավորությունը, ստացանք դրամաշնորհ և առաջին անգամ Վրաստանում ստեղծեցինք բուժքույրական հետբուհական վերապատրաստման կենտրոն Նախագիծը սկսել ենք իրականացնել արդեն մեկ տարի առաջ, այս մեկ տարվա ընթացքում մենք  Լեհական համալսարանի հետ համատեղ պատրաստել ենք եվրոպական հետդիպլոմային կրթություն բուժքույրերի համար, առաջին անգամն էր, որ նման բան պատրաստում էին Վրաստանում, մենք արդեն անցել ենք հաջորդ փուլ և պատրաստել ենք բուժքույր-թրեյներների թիմ, լեհ և վրացի փորձագետներ են  ներգրավված այստեղ, միևնույն ժամանակ մենք ստեղծել ենք բուժքույրական պատրաստության շատ լավ բազա, շատ լավ հագեցած: Նոյեմբերի 1-ից սկսում ենք իրականացնել հետդիպլոմային բուժքույրական նախապատրաստման ծրագրեր և հպարտ ենք, որ դա արվում է առաջին անգամ Վրաստանում և այն արվում է Մառնեուլում։ Ծրագիրը կենտրոնացած է երիտասարդ բուժքույրական անձնակազմի հզորացման վրա և կենտրոնացած է նաև էթնիկ փոքրամասնությունների վրա՝ նվազեցնելու այն խոչընդոտները, որոնք գոյություն ունեն էթնիկ փոքրամասնությունների համար կրթություն ստանալու առումով»:

Հանդիպմանը ներկա էր Մառնեուլիի քոլեջի բուժքույրական կրթության ծրագրի ղեկավար Թամար Ալավիձեն, ով կարծում է, որ նման հնարավորությունը մեծ մոտիվացիա է բուժքույրերի համար։

«Նշված նախագիծը շատ կարևոր է՝ ելնելով ընդհանուր իրավիճակից, կարևոր է նոր ինովացիոն մեթոդների ներդրումը, այն շարունակելը հետդիպլոմային կրթության շրջանակներում, գիտեք, որ արդեն բուժքույրական կադրերի պակաս կա, և ես կարծում եմ, որ նշված նախագիծը կխթանի ավելի մեծ հետաքրքրություն բուժքույրական գործի նկատմամբ, որպեսզի մեծանա հետաքրքրությունը և, ի վերջո, ավելի որակավորված կադրեր  ունենանք», - ասում է Թամար Ալավիձեն:

«Ջեո Հոսպիտալ»-ի պարզաբանմամբ՝ բուժքույրական մասնագիտացման ծրագրերի ներդրումը կնպաստի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում եվրոպական ստանդարտների բուժքույրական անձնակազմի վերապատրաստմանը, ինչը նրանց արժանապատիվ զբաղվածության և մասնագիտական ​​աճի նախապայման է։ Միևնույն ժամանակ, ծրագիրը կենտրոնացած է տարածաշրջանի կանանց, հատկապես երիտասարդ բուժքույրական անձնակազմի հզորացման վրա:



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google