"Գինու օրեր"-ը Մառնեուլիում կանցկացվի հոկտեմբերի 8-ին
Հոկտեմբերի 7-ից Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում կնշվեն «Գինու օրեր»։ Միջոցառումը կազմակերպում է կենտրոնական կառավարությունը։ «Գինու օրերը» կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Մառնեուլիի մայիսի 26 փողոցի հարակից հրապարակում։

14:00-17:00 գինու համտես և ցուցահանդես-վաճառք
  • 14:00-17:00 Սննդի տարածք՝ տեղական ձեռներեցների արտադրանքի ցուցահանդես-վաճառք.
  • 14:00-17:00 Ցուցահանդեսային տարածքներ՝ «Վրացական գինու պատմություն».
  • 14:00-17:00 Մանկական ակտիվներ՝ գինու շշերի պիտակների և կավե սափորների նկարում, փայտի այրման դաս, հուշանվերային ձեռագործ աշխատանքների պատրաստում.
  • 15:00-17:00 Վրացական անկյուն՝ չուրչխելի պատրաստում, հաց թխում, ֆելամուշի պատրաստում, խաղողի տրորումը  մամլիչում.
  • 16:00 - 17:30 գինու կոկտեյլ տարածք
  • 16:00-17:00 Gigi Pianoman
  • 18:00 – 20:00 համերգ՝ «Ֆորտե» անսամբլ,  Օթո Նեմսաձեն և խումբը

Վրաստանում գինու օրերի տոնակատարությունը սկսվել է 2022 թվականից։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google