Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը երեք գյուղերում
խմելու ջրի հետ կապված տարբեր աշխատանքների պարզեցված պայմանագիր է
կնքել։
«Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանի կնքած պայմանագրով ծրագրերը
կիրականացվեն գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում։
Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում
Դամիա գյուղում կկազմակերպի ջրամատակարարման հիմնական խողովակաշար,
Խոխմելի գյուղում կվերականգնվի աղբյուրի ջրի վերականգնման
աշխատանքներ, Թեքալոյում՝ երկաթբետոնե ջրամբարը։ Նշված աշխատանքների
համար Մառնեուլիի քաղաքապետարանը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ին կվճարի 39288
լարի։
Գյուղերում իրականացվելիք ծրագրերը ֆինանսավորվում են 2023 թվականի
պետական բյուջեից։ Յուրաքանչյուր գյուղին հատկացված գումարը
բաշխվում է հետևյալ կերպ ՝
- Դամիա գյուղ՝ 11 273 լարի եւ 24 թեթրի
- Խոխմելի գյուղ՝ 9350 լարի
- Թեքալո գյուղ՝ 18664 լարի եւ 77 թեթրի
Քաղաքապետարանի և «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝
ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի 90 օրվա ընթացքում։
Գյուղի աջակցության ծրագրի համար 2023 թվականին Վրաստանի մարզերում
իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։
Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Մեկ գյուղի
համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը՝ 20000
լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան