Նոյեմբերի 3-ին Մառնեուլիում կանցկացվի «Շին» բազմազգ փառատոնը

Նոյեմբերի 3-ին կանցկացվի «Շին» բազմազգ փառատոնը։

Միջոցառումն անցկացվելու է Մառնեուլի քաղաքի տարածքում։ Փառատոնի կազմակերպումը վստահվել է Մառնեուլիի մշակույթի կենտրոնի կողմից հայտարարված մրցույթի հաղթող «Ջիթի Հոլդինգ» ՍՊԸ-ին։ Միջոցառման համար Մառնեուլիի բյուջեից կծախսվի 85000 լարի։

«Շին»-ը գործող փառատոններից տարբերվող մշակութային-ստեղծագործական միջոցառում է, որը ստեղծվել է քաղաքապետարանում ապրող էթնիկ խմբերի ինքնության տարրերի պահպանման, զարգացման և հանրահռչակման գաղափարով` լեզուն, ավանդույթները, ստեղծագործական նախշերը, մշակութային ժառանգությունը: Փառատոնի նպատակն է խթանել էթնիկ խմբերին մշակութային երկխոսության միջոցով՝ փոխըմբռնման/վստահության կամուրջների կառուցման միջև»,- գրում է Մառնեուլիի մշակույթի կենտրոնը։

«Շին»-ը Մառնեուլիի մունիցիպալիտետում առաջին անգամ նշվել է 2022 թվականին՝ Ալգեթի գյուղում։ Այն ժամանակ մշակութային կենտրոնից հայտարարեցին, որ փառատոնը ավանդական տեսք է ստանալու եւ ամեն տարի փոխվելու է վայրը։

Փառատոնը հագեցած է լինելու տարբեր միջոցառումներով։ 
Կմասնակցի՝

  • Աշուղ կին
  • Ջազ խումբ
  • Ժամանակակից վրացական երաժշտական ​​խումբ
  • Ջութակահարների անսամբլ
  • Թատերախումբ
  • Թատրոնի պրոֆեսիոնալ դերասան


Լուսանկարը ՝ "Ռադիո Մառնեուլի"-ի արխիվ


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google