Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը սկսել է
ամանորյա միջոցառումների նախապատրաստությունը՝ կապված 2024 թվականի
գալուստի հետ։
Նոյեմբերի 3-ին Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Սուրբ
Ծնունդ-Ամանորյա տոնածառի լուսավորման միջոցառման ծառայությունների
գնման համար։
Համաձայն քաղաքապետարանի հայտարարած մրցույթի ծախսերի նախահաշվի,
միջոցառման համար կկազմակերպվի Ձմեռ պապի տնակը, կոնֆետի տունը,
համերգային բեմը, Ձմեռ պապի և այլն։
Մրցութային փաստաթղթերում նշվում է, թե ինչ միջոցառումներ են
անցկացվելու Մառնեուլիում Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերի
վառման արարողության ժամանակ։
Թբիլիսիի մանկական Կապելլան հանդիսատեսին կներկայանա 20 րոպեանոց
ռեպերտուարով և կկատարի ամանորյա թեմատիկ ստեղծագործություններ։
Միջոցառմանը կլինեն անիմատորներ և կրկեսային «Շապիտո» ներկայացումը։
Մրցութային փաստաթղթերում նշված չեն տոնածառի լույսերի վառման
արարողությանը երգողների կոնկրետ անուն-ազգանունները, սակայն տրված է
նկարագրություն, թե ինչ փորձ պետք է ունենան երգիչները։
«
Կին , 40-45 տարեկան, առնվազն 15 տարվա երգարվեստ
բեմում։ Թողարկված ալբոմների թիվը 15-ից ոչ պակաս է, վրացական
երաժշտական ռադիոկայաններից մեկի հիմնադիր, հեռուստատեսային
երաժշտական նախագծի հեղինակ, հեռուստաշոուներից մեկի վարող։
Վրացական երաժշտական ռադիոհաղորդավար, թատրոնի դերասան ։ Տղամարդ ,
մի քանի ֆիլմերում և սերիալներում մասնակցելու փորձով՝
հեռուստատեսային երաժշտական նախագծերից մեկի հաղթող, վրացական և
արտասահմանյան երգերի քավեր կատարող։ Խումբը բաղկացած է 4 տղամարդուց՝
բեմում երգելու առնվազն 20 տարվա փորձով։ Նրանք պետք է կատարեին իրենց
հեղինակային երգերը, ինչպես նաև վրացական և արտասահմանյան երգերի
քավերներ։ Նրանց ռեպերտուարը պետք է տեւի առնվազն 40 րոպե»։
- նշված է մրցութային փաստաթղթում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ տոնածառի լույսերի վառման
արարողությանը պատրաստվելու է «շքեղ տոնածառ», որը կունենա 2 մետր
երկարություն և 1,5 մետր լայնություն։ Միջոցառմանը կներկայացվեն նաև
Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթներ տարբեր ձևերով և տաք շոկոլադ:
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 65 578 լարիի
մրցույթ է հայտարարել Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերի վառման
տոնական միջոցառման կազմակերպման համար՝ կապված 2024 թվականի գալստյան
հետ։
Մրցութային առաջարկի համաձայն՝ տոնածառի լուսավորության միջոցառումը
կանցկացվի դեկտեմբերի երկրորդ կեսին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան