Շուլավերիում հաշմանդամին օգնելու համար բարեգործական փառատոն է անցկացվել
«Մարդը մարդու համար արև է» - Շուլավրիի թիվ 1 դպրոցը բարեգործական փառատոն է անցկացրել։

Բարեգործությունից ստացված գումարը կազմում է 714 լարի, որն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող անձին։ Միջոցառման կազմակերպիչ Դալի Կեկելիձեի խոսքով, փառատոնի շրջանակներում կազմակերպվել են ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, խաչապուրիի, պիցցայի, ծնողների պատրաստած ադրբեջանական նուգբարի և այլոց վաճառք։

«Բավականին շատ հյուրեր ունեինք, ովքեր ցանկանում էին լավություն անել ու բարեգործության մասնակցել։ Մասնակցում էին մոտ յոթ դպրոց։ Հյուրեր ունեինք նաև ռեսուրս կենտրոնից, եկել էին նաև համայնքի բնակիչներ։ Հավաքել ենք ընդհանուր 714 լարի",- ասել  է Դալի Կեկելիձեն։

17-ամյա երիտասարդը ծնվել է սրտի արատով, ունի մանկական  ուղեղային կաթված։ 4 տարեկանում նրա մոտ առաջացել է էպիլեպսիա։

Բարեգործական ակցիան շարունակվում է։ Դուք կարող եք գումար փոխանցել նշված հաշվեհամարին:

Վրաստանի բանկ ՝  GE10BG0000000159401700
Ստացող՝ Լիա Փաղավա


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google