Շուլավերիում բացվել է Սուրբ Մատաթա Առաքյալի անունը կրող տաճարը
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Շուլավերիում, Մարեթի գյուղում տեղի է ունեցել Սուրբ Մատաթա Առաքյալի անունը կրող եկեղեցու բացման արարողությունը։ Տաճարը հանդիսավոր արարողությամբ բացել է Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոս Գիորգի  (Ջամդելիանին):

«Հատկապես շնորհավորում եմ այստեղ ապրող բնակչությանը ՝ Մառնեուլիի բնակչությանը։ Հատկապես ուզում եմ շնորհավորել այստեղ ապրող մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր էկոգաղթականներ են, նրանք չունեին տաճար, որտեղ կարող էին մոտենալ և ներկա գտնվել սուրբ խորհուրդներին, որոնք կատարվում են եկեղեցու գրկում։ Ուստի շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը, որ կարողացանք կառուցել այս տաճարը»։ - ասել  է վերապատվելի Գիորգին իր քարոզի ժամանակ։ 

Սուրբ Մատաթա Առաքյալի անվան տաճարի բացմանը ներկա էին Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներն ու ծխականները։ Քարոզի ընթացքում Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսը խոսեց նաև այսօրվա օրվա կարևորության մասին։

«Շնորհակալություն սուրբ առաքյալ Մատաթային, որ մեզ թույլ տվեց օրհնել և կառուցել այս սուրբ տաճարը։ Ես ուզում եմ օրհնել բոլորին, այն մարդուն, ով թեկուզ մի փոքր ներդրում է ունեցել այս տաճարի կառուցման գործում, յուրաքանչյուր աղյուս, որը դրվել է: Նույնիսկ Փիրզվարին պատճենեց ու ասաց, որ Աստված օգնեց սրա կառուցողին։ Ես ուզում եմ օրհնել ձեզանից յուրաքանչյուրին: Նաև այսօր շատ կարևոր ժամկետներ են եկել։ Դուք գիտեք, որ թեմի հիմնադրման 10 տարվա ժամկետը լրացել է։ Երբ 2013թ. հոկտեմբերի 11-ին Սուրբ Սինոդի որոշմամբ Ռուսթավիի թեմն անջատվեց Մառնեուլիից, իսկ Մառնեուլիի ու Հուջաբի թեմերը կազմավորվեցին որպես առանձին միավոր։ Հուջաբի, գիտե՞ք, սա մեր պատմական եկեղեցի-վանքն է, որը ժամանակավորապես մեր վերահսկողության տակ չէ, բայց հույս ունենք և աղոթում ենք առ Աստված, որ անպայման վերադառնա մեզ մոտ։ Այսօր հատուկ օր է նաև վրացիների համար՝ Սբ. Դուք գիտեք, որ ուղղափառ եկեղեցին երկու անգամ նշում է Սուրբ Գիորգիի հիշատակը, մայիսի 6-ին նրա վախճանի օրն է, իսկ այսօր եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի  հատուկ նահատակությունը»: -   ասելն  է Վերապատվելի Գիորգին իր քարոզի ժամանակ։ 

Նոյեմբերի 23 - Գիորգոբա․  Սուրբ Գիորգիի  հիշատակության օր: Սուրբ Գիորգին  համարվում է երկրի հովանավոր սուրբը, և նրա հիշատակի օրը Վրաստանում պետական ​​կարգավիճակ ունի՝ այն հայտարարված է որպես տոն։

` Marneuli TV


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google