Մառնեուլիի շուկայի հարակից տարածքը 15 տարով օտարվել է․ Քաղաքապետարանը չի հայտնում, թե ինչպես է ընտրվել վարձակալը

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը չի հրապարակում տեղեկությունը, թե ինչու է Թոռնիկե Ռոբակիձեին 15 տարի ժամկետով 90 քմ հողատարածք հատկացրել Մառնեուլիի շուկայի հարևանությամբ։



Սեպտեմբերի 12-ին Մառնեուլիի քաղաքապետարանը Թոռնիկե Ռոբակիձեին տվել է 90 քմ մակերեսով հողատարածք Մառնեուլիի շուկայի հարևանությամբ՝ փոքր շինություններ ստեղծելու համար։ Սեպտեմբերի 12-ին Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում Ամիրան Գիորգաձեն ասել է, որ շուկան շրջապատող տարածքի օտարման նպատակը արտաքին առևտրի կրճատումն է։

«Գիտեք, որ շուկայի մերձակայքում բոլորս գիտենք և տեսնում ենք, թե ինչ վիճակ է։ Հետևաբար, կարծում ենք, որ այն կողմում, որտեղ կա հնարավորություն, որ քաղաքապետարանը վարձակալությամբ տա այդ տարածքները, և, իհարկե, դրանից եկամուտ կլինի, երբ վարձավճարը վճարվի։ Ստիպված ենք՝ ելնելով այն, ինչ տեսնում ենք իրավիճակից»,-  Սեպտեմբերի 12-ին կայացած  նիստում ասել է Ամիրան Գիորգաձեն

Ռադիո «Մառնեուլին» հետաքրքրվել է, թե ինչպես է ՏԻՄ-ը վարձակալ ընտրել Թոռնիկե Ռոբակիձեին։ Մառնեուլիի քաղաքապետարանը մեզնից գրավոր կոչ է խնդրել՝ պատասխանելու մեր հարցերին: Մենք սեպտեմբերի 20-ին նամակով դիմել ենք քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկություններ վարձակալի ընտրության վերաբերյալ, սակայն քաղաքապետարանը դեռ չի արձագանքել։

«Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը քաղաքացի Թոռնիկե Ռոակիձեին 15 տարի ժամկետով, անձնական տնօրինման եղանակով, վարձակալության իրավունքով տվել է Մառնեուլիի շուկայի հարևանությամբ գտնվող 90 քմ հողատարածք։ Խնդրում եմ ինձ տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես է Թոռնիկե Ռոբակիձեն ուղղակիորեն ընտրվել Մառնեուլիի շուկայի հարակից տարածքը վարձակալության իրավունքով փոխանցելու համար։ Խնդրում եմ բացատրեք, որ Ռոբակիձեն ինքն է դիմել քաղաքապետարան՝ նշված տարածքը վարձակալության հանձնելու հարցով։ Քաղաքապետարանը վարձակալի ընտրության մրցույթ հայտարարե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ չափանիշներով»,- Սեպտեմբերի 20-ին «Ռադիո Մառնեուլի»  դիմել է Մառնեուլիի քաղաքապետարան այս խնդրանքով։ 

Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարումը պարտավոր է անհապաղ կամ ոչ ուշ, քան 10 օրում հրապարակային տեղեկատվություն տրամադրել, եթե անհրաժեշտ է տեղեկատվություն փնտրել այլ պետական ​​մարմիններում կամ իրավասության ներքո գտնվող ԱԻՊ-ներում և ՍՊԸ-ներում։ Մառնեուլիի քաղաքապետարանը մինչ այժմ հանրային տեղեկատվություն չի տրամադրել։ 

Քաղաքապետարանը խախտել է Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգիրքը և հանրային տեղեկատվության հարցումից հետո 68-րդ օրը մեզ դեռևս տեղեկություն չի ուղարկում, թե ինչ սկզբունքով է ընտրվել Թոռնիկե Ռոբակիձեն՝ Մառնեուլիի շուկայի հարակից տարածքը 15  տարի ժամկետով վարձակալելու համար։ 

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google