Մառնեուլիի մանկապարտեզների միությունը 10 տոննա փայտանյութ կգնի 7 ուսումնական հաստատությունների ջեռուցման համար
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը 13500 լարիի մրցույթ է հայտարարել 10 տոննա վառելափայտի (բրիկետների) գնման համար։

Միությունը ջեռուցման նյութը կտրամադրի քաղաքապետարանի այն ուսումնական հաստատություններին, որոնք չունեն կենտրոնացված ջեռուցում։ Մառնեուլիում գործում է երկու նման մանկապարտեզ և 5 դպրոցական պատրաստության կենտրոն։ Ըստ Մառնեուլիի մանկապարտեզների  միության  ղեկավար Զաուր Քարամովի, բրիկետներով կապահովվեն հետևյալ ուսումնական հաստատությունները ՝ 

  • Մառնեուլիի Խիխան  գյուղի մանկապարտեզ
  • Մառնեուլիի Շահումյան գյուղի մանկապարտեզ
  • Մառնեուլիի Դամիա գյուղի  նախադպրոցական պատրաստության կենտրոն
  • Մառնեուլիի Աղմամեդլո  գյուղի նախադպրոցական պատրաստության կենտրոն
  • Մառնեուլիի Քեշալո գյուղի  նախադպրոցական պատրաստության կենտրոն
  • Մառնեուլիի Կիրաչմուղանլո գյուղի  նախադպրոցական  պատրաստության կենտրոն
  • Մառնեուլիի  Դամիա-Գիաուրարխի նախադպրոցական պատրաստության կենտրոն

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ բրիկետները պետք է լինեն՝ սեղմված կենսավառելիք՝ պատրաստված 100% բնական հումքից, առանց հավելումների։ Բրիկետի երկարությունը ոչ պակաս, քան 30 սմ, լայնությունը ոչ պակաս, քան 7 սմ: խոնավությունը ոչ ավելի, քան 6%։  Այն պետք է բնութագրվի բարձր ջերմունակությամբ, (կալորիականությունը ոչ պակաս, քան 4,5 - 5%, մոխրի պարունակությունը ոչ ավելի, քան 1 - 2%, փաթեթավորումը `անջրանցիկ պոլիէթիլենային փաթեթավորմամբ, փաթեթավորման քաշը ոչ պակաս, քան 10 կգ: Մատակարարված ապրանքը չպետք է լինի թաց և խոնավ։

Մառնեուլիի մանկապարտեզների միության կողմից ջեռուցման սարքավորումների գնման մրցույթ է հայտարարվել նոյեմբերի 22-ին։  Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 28-30-ը։

Մրցույթի հաղթողը պարտավոր է բրիկետներ մատակարարել ուսումնական հաստատություններին պայմանագիրը կնքելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում։

Լուսանկարը՝  "Ռադիո Մառնեուլիի" արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google