Մառնեուլիի քաղաքապետարանը գնել է 238 դրոշ

Մառնեուլիի քաղաքապետարանը 9973 լարիի  դրոշ է գնել։

Ձեռնարկատեր Ռախիբ Նասիբովից պարզեցված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռք է բերվել 238 դրոշ։

«Ուզում եմ հիշեցնել, որ, ըստ արձանագրության, Մառնեուլիի մունիցիպալիտետի  քաղաքապետարանը պաշտոնական այցեր կատարելիս դրոշներն անհրաժեշտ են ինչպես սեղանին, այնպես էլ ասուլիսի։ Նաև դրոշները, որոնք կտեղադրվեն Մառնեուլիի քաղաքային սեփականության շենքերի վրա: Խնդրում եմ նշված հարցի քննարկումը հանձնարարել համապատասխան ծառայությանը, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- ասված է հաշվետվության մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից գնված դրոշներ ՝ 

  • 15x22 սմ սեղանի դրոշ երկկողմանի 116 հատ
  • 100x150 սմ դրոշ երկկողմանի ներքին օգտագործման համար 9 հատ
  • 100x150 սմ դրոշ բացօթյա օգտագործման 10 հատ
  • 130x200 սմ դրոշ բացօթյա օգտագործման 6 հատ
  • 400x600 սմ դրոշ բացօթյա օգտագործման 3 հատ
  • Դրոշի մեծ տակդիր արծաթագույն 6 հատ
  • Սեղանի տակդիր 1 տեղանի 10 հատ
  • Սեղանի տակդիր 3 տեղանի 3հատ
  • 100X150 սմ ԵՄ դրոշ կտորի 75 հատ

Մրցույթի համաձայն՝ գնված դրոշները քաղաքապետարան պետք է հանձնվեն դեկտեմբերի 6-ից փետրվարի 28-ը։

Լուսանկարը ՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google