Մառնեուլիի ամանորյա զարդարանքը սկսվել է մինչ մրցույթում հաղթող ընկերության հայտարարվելը
; Մառնեուլիի ամանորյա զարդարանքն արդեն սկսվել է, բայց,  քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթողը դեռ չի հայտարարվել։ Նոյեմբերի 7-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին քաղաքի և շրջակայքի զարդարման համար ամանորյա լուսավոր շինությունների և տարբեր սարքերի տեղադրման-ապամոնտաժման ծառայությունների գնման համար։ Մրցույթին մասնակցել են երկու ընկերություններ՝ «Մաիջիպիես» և «Քոլորֆուլ սֆիրիտ» ՍՊԸ։

Մառնեուլիի քաղաքապետարանը 350 070 լարիի մրցույթ է հայտարարել Մառնեուլիի ամանորյա զարդարման համար։ Ընկերություններից մեկը առաջարկել է քաղաքապետարանի աշխատանքը կատարել 346007 լարիով, իսկ մյուս ընկերությունը՝ 333000 լարիով։ Մրցույթի համաձայն՝ պայմանագիրն այս փուլում պատրաստվում է, սակայն հայտնի չէ, թե որ ընկերությունն է շահել։

Ռադիո «Մառնեուլին» մի քանի օր քաղաքապետարանում փորձում էր պարզել, թե ինչու է սկսվել քաղաքի զարդարումը, երբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը դեռ հայտնի չէ և պայմանագիրը կնքված չէ։ Մառնեուլիի քաղաքապետարանը չի պատասխանում «Մառնեուլի ադիոյի» հարցերին։ 

Մառնեուլիում արդեն վառվել է կենտրոնական հրապարակի շատրվանը, շուկայի հարակից հրապարակի լույսերը։ Մառնեուլիի քաղաքապետարանի դիմաց  էլ ամանորյա զարդարանքներ են պատրաստվում։

Մառնեուլիի քաղաքապետարանը տեղեկություն չի հայտնում, թե ինչու է քաղաքի զարդարումը սկսվել մինչև պայմանագրի ստորագրումը։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google